Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Ժառանգությունը» մնացել է միայնակ

Վերլուծական

Նախորդ քառօրյայի հենց սկզբին ԱԺ նախագահն ամբողջ աշխարհին ի ցույց դրեց, որ չի տիրապետում իր ղեկավարած հիմնարկի կանոնակարգին: Թեև վարկած կար նաև, որ «Ժառանգության» պատգամավորներին կանոնակարգի խախտումով ձայն տալն ու ընտրությունների արդյունքների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելն Արգամիչի՝ հերթական անգամ կենտրոնում հայտնվելու և որպես գերհզոր անձնավորություն ներկայանալու փորձն էր: Ինչևէ, ըստ երևույթին, փորձն այդքան էլ գովասանքի չէր արժանացել, ինչն էլ դրդել էր խորհրդարանի ղեկավարին վերանայել գիտելիքների բացը:

Նիստի հենց սկզբից «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը սկսեցին գրոհը: Գրոհ առաջին: Ի տարբերություն նախորդ քառօրյայի՝ այս անգամ արդեն ԱԺ ղեկավարությունն ահագին առաջընթաց էր արձանագրել. «Հարցը օրակարգին չի վերաբերում» և ելույթ ունեցողի խոսափողն անջատվում է:

Գրոհը շարունակում է Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանի մտքով անցել էր շարադրություն գրել՝ «Սերժ Սարգսյանի նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին» վերնագրով և իր մտքի գոհարները հենց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ժամանակ ներկայացնել գործընկերներին: Նիստը վարողը լսում է մի նախադասություն՝ «Սիրելի՛ Րաֆֆի…», խոժոռում հոնքերը, փորձում հասկանալ, թե ինչի մասին է խոսում պատգամավորը, երկրորդ նախադասությունը, երրորդը, վերջապես պատգամավոր գործընկերոջ «կրեատիվ» մտածելակերպը ընկալելի է դառնում նիստը վարողին. երկրորդ գրոհն էլ է ընդհատվում:

Նիստը շարունակվում է։ Աբրահամյանը դեռ քառօրյայի օրակարգը չի հասցրել ներկայացնել: Հերթական «պաուզային» Փոստանջյանն էլի է սեղմում կոճակը: Սեղմած կոճակն անպատասխան թողնել չի կարելի: Նիստը վարողը ձայն է տալիս պատգամավորին: Զարուհին նույն թափով շարունակում է իր ստեղծագործության ընթերցումը: Նորից ընդհատում: Զարուհին շարունակում է առանց խոսափողի:

Նիստը շարունակվում է: Քվեարկություն է կազմակերպվում: Դարձյալ միանում է Զարուհի Փոստանջյանի կոճակը: Նիստը վարողը դարձյալ չի կարող ձայն չտալ ձայն խնդրած պատգամավորին. գուցե հարցը հենց քվեարկությանն է վերաբերում: Զարուհին նույն բոցաշունչ տոնով էլի իր ձեռքի թուղթն է սկսում կարդալ՝ այս անգամ ընդհատված տեղից՝ դեռ երրորդ, թե չորրորդ նախադասությունն է: Խոսափողն անջատվում է, սակայն Զարուհի Փոստանջյանն այս անգամ արդեն չի անջատվում: Ձայնը գլուխը գցած՝ պատգամավորն ընթերցում է իր երկնած նամակը: Այս անգամ արդեն տեղի են տալիս մյուս պատգամավորների նյարդերը: Մանվել Բադեյանը ձայն է խնդրում և հորդորում Հովիկ Աբրահամյանին. «Ձեր լիազորությունների մեջ կա պատգամավորին դուրս հրավիրել դահլիճից: Խնդրում եմ նրան դուրս հանեք դահլիճից, նա խանգարում է մեր աշխատանքին»: Հակառակ պարագայում պատգամավորը սպառնում էր դա անել անձամբ:

Իրավիճակը մի պահ դարձյալ սպառնում է դուրս գալ վերահսկողությունից, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ աստիճանաբար հանդարտվում է։ Զարուհի Փոստանջյանը բավարարվում է միայն հիշյալ նամակի ընթերցանությամբ: Նիստն ընկնում է հունի մեջ, սկսվում են օրակարգային հարցերի քննարկումները, Հովիկ Աբրահամյանը թեթևացած շունչ է քաշում և դուրս գալիս՝ ճանապարհին հայացքն ուղղելով, ըստ երևույթին, «դասատուին» ու միմիկաժեստիկուլյախառը հարցնելով՝ ո՞նց էր: Վիկտոր Դալլաքյանը գլխով դրական գնահատական է տալիս, որից հետո արդեն Արգամիչը հանգիստ խղճով լքում է նիստերի դահլիճը:

Իսկ հիմա մի քանի խոսք այսօրվա «ֆարսի» որոշ դասերի մասին:

1. Իհարկե, պատգամավորները կարող են տարատեսակ ելույթներ ունենալ Ազգային ժողովում: Սակայն, ամեն դեպքում, երկրի խորհրդարանն այն վայրը չէ, որտեղ կարելի է ելույթ ունենալ, ենթադրենք, «դաշտանային ցիկլի» վերաբերյալ կամ կարդալ նախորդ օրը խոհանոցում մեծ հաջողությամբ փորձարկված բաղադրատոմսը (ի դեպ, այն, որ Զարուհի Փոստանջյանը կարող է նաև նման բովանդակության ելույթներ ունենալ, որևէ մեկը չի կարող երաշխավորել), ընդ որում, այդ ամենն անել բացառապես քառօրյայի մեկնարկին, օրակարգի հետ կապված հարցերին տրամադրվող ժամանակահատվածում:

2. Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, իր տեղակալ Շարմազանովի հետ կարողացավ «Ժառանգության» այսօրվա գրոհի տակից մի կերպ դուրս գալ: Բայց ի՞նչ կլինի, եթե վաղը Փոստանջյանը գրկի ամբիոնը և հրաժարվի այնտեղից իջնել: «Վրանի էֆեկտի» հաշվով Արգամիչը «թրեյնինգ» անցե՞լ է, թե՞ առաջին անգամ անպայմանորեն պետք է ի ցույց դրվի անպատրաստվածությունը, հետո նոր միայն փորձ արվի ելքեր սովորել:

3. «Ժառանգությունը» հայտնվել է կատարյալ մեկուսացման մեջ: Հետընտրական զարգացումները ենթադրում էին ընդդիմադիր ուժերի որոշակի ակտիվություն: «Ժառանգության» պատգամավորների վերոհիշյալ՝ թեկուզ և ոչ այդքան լավ կազմակերպված գրոհներն ավելի քան ակնառու դարձրին «Ժառանգության» մեկուսացվածությունը: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ոչ մի պատգամավոր անգամ ծպտուն չհանեց այս ընթացքում՝ էլ չենք խոսում լուրջ աջակցության, ընդդիմադիր բովանդակությամբ որևէ ելույթի մասին:

4. Այս աստիճան թույլ ընդդիմություն՝ այն էլ հետընտրական թվացյալ թեժ ժամանակահատվածում Հայաստանը դեռ չէր ունեցել: Ընտրություններին հաջորդող ժամանակահատվածն ավելի քան պատեհ առիթ է դառնում ամենատարբեր տրամաչափի ընդդիմադիրների համար՝ մեկ անգամ ևս ինքնադրսևորվելու, չեղած վարկանիշի դեպքում գոնե մի բան կպցնելու համար: Ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանում միասնական ընդդիմադիր դաշտ գոյություն չունի: Սակայն չմիանալով հանդերձ՝ մերօրյա ընդդիմադիրներն առանձին-առանձին աշխատում են ո՛չ թե ընդդիմության, այլ, կարծես թե, իշխանության օգտին: Հենց այս համատեքստում է հարկավոր դիտարկել քառօրյայի մեկնարկին ընդդիմադիր-այլընտրանքային միահամուռ լռությունը: Պատճառը սույն ուժերի՝ ընդդիմության լիդերի թագին տիրանալու իդեա-ֆիքսն է: Պայքարը, ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին համընթաց էլ ավելի կսրվի:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված