Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից 

«Ազգ». Մրենի տաճարը փրկելու կոչ

Հայկական Մամուլ

Տեղեկանք: Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի «Մրենը ավան է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Ախուրյան գետի ստորին ավազանում, նրա աջ ափին (այժմՙ Կարսի վիլայեթում): ... Մրենը եղել է Անիի բնակիչների ամառանոցը: Հնագույն հիշատակությունը V դարից է (Ղազար Փարպեցու պատմության մեջ): ... Մրենի Կաթողիկե տաճարը, ըստ Վարդան պատմիչի եւ Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է Դավիթ Սահառունինՙ 613-ին: Այն կենտրոնական չորս գմբեթակիր մույթերով ուղղանկյուն ծավալից դուրս եկող, ներքուստ շրջանաձեւ, արտաքուստ հնգանիստ արլ. աբսիդով... «գմբեթավոր բազիլիկ» տիպի կառույց է: Տաճարում առկա է քրիստոնեական ճարտարապետության մեջ տարածում գտած գլխավոր մուտքի բարավորը քանդակելու հնագույն օրինակներից մեկը»:

***

Փլուզման եզրին գտնվող 7-րդ դարի այս հնագույն տաճարը փրկելու կոչով հանդես է եկել Մասաչուսետսի «Թաֆթս» համալսարանի հայ արվեստի եւ ճարտարապետության ամբիոնի պրոֆեսորի օգնական դոկտ. Քրիստինա Մարանչին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի մարտի 2-ի համարը: Ըստ Մարանչիի, Մրենը համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է եւ հայկական ճարտարապետության ոսկեդարի նմուշներից մեկը, որի վրա դրոշմված է Հերակլիոս կայսեր հարթաքանդակը:

«1990-ականներից մինչեւ 21-րդ դարի առաջին տասնամյակը կատարված լուսանկարները ցույց են տալիս, որ տաճարի հարավային մասի փլուզումը առաջ է գնում բավական արագ: Բայց փրկել այն ինչ մնացել էՙ դժվար է, որովհետեւ տաճարը գտնվում է արեւելյան Թուրքիայի (Կարսի վիլայեթ) զինվորական գոտում եւ այցելությունները արգելված են», նշել է Մարաչին Լուսինե Գասպարյանի հետ ունեցած հարցազրույցում, ավելացնելով, որ տաճարի ամբողջական փլուզումը ողբերգական կորուստ է լինելու ամբողջ մարդկության համար:

Հարցազրույցից պարզվում է, որ վերջին անգամ գիտական լուրջ ուսումնասիրություններ անցկացվել են 1960-ական թվերին, երբ Նիկոլ եւ Ժան-Միշել Թիերիները մի քանի անգամ այցելել են տեղանքը:

Մրեն եւ Անի տաճարները չափսերով համեմատելի են, ըստ Մարանչիի, եւ հավանական է, որ Անին, թեեւ կրում է 10-11-րդ դարերի հայկական ճարտարապետության կնիքը, կառուցվել է Մրենի մոդելով: Թորոս Թորամանյանը ընդամենը մեկ անգամ է հնարավորություն ունեցել այցելելու Մրենի տաճարը:

Ըստ «VirtualAni.org» կայքի, Մրենը կառուցվածքային նմանություններ ունի նաեւ Բագարանի Ս. Հովհաննես, Էջմիածնի Ս. Գայանե եւ Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու հետ:

Հարցազրույցի վերջում դոկտ. Մարանչին հատկանշական է համարում այն փաստը, որ մեկուսացված եւ սեյսմիկ գոտում գտնվող 7-րդ դարի այդ հոյակապ կառույցը ինչ-որ չափով դեռ կանգուն է մնացել մինչեւ մեր օրերը: Նա մտադիր է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի Մրենը ընդգրկվի «Համաշխարհային մշակութային հուշարձանների հիմնադրամի» ցուցակում: Մինչ այդ նա պատրաստվում է իրազեկման արշավ կազմակերպել եւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Մրենի ճակատագրով, դիմել «[email protected]» հասցեով, որպես աջակցություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն«Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Ամենադիտված