Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Խաչեղբայր Հովհաննես Շիրազը լուծում է Կարմիր խնձորի «հարցը»

Գիտություն և Մշակույթ

Արամ Գրիգորյանի «Պատումներ Շիրազի կյանքից» գրքում ընթերցողը ծանոթանում է բանաստեղծին վերաբերող անհայտ այնպիսի ծալքերի, որ անհրաժեշտ են նրան բոլորանվեր հասկանալու համար: Որոշ իմաստով «պատումները» շարունակում են, ինչպես Շիրազն էր ասում` հոգու և մտքի այն զրույցը, որ ժամանակին` բանաստեղծի կենդանության օրոք (1974թ.), տպագրվել է պարբերական մամուլում: Ստորև ձեզ ենք ներկայացնում «Պատումներ Շիրազի կյանքից» («Կարմիր Խնձոր») գրքից մեկ փոքրիկ հատված:

Մինչև հիմա էլ ապրում, գործում են մեր վաղ երիտասարդության ընկերները, Սիման ու Սենոն: Յոթանասուն տարին լրացավ, անցավ …

Ես վաղուց էի ուզում պատմել նրանց «Կարմիր խնձորի» գաղտնիքը, բայց վախենում էի Լևոն քեռու զայրույթից: Հիմա էլ, ինչպես ասում են, հողը լուր չտանի …

Իսկ Սիման ու Սենոն, ներող կլինեն անշուշտ: Չլիներ այդ խնձորը, հավանաբար չէր լինի նրանց տոհմական տան բազում թոռ ու ծոռների երջանիկ վկայությունը: Գիտեմ, նրանք արդեն ուրախությամբ պիտի լսեն այն, ինչ անցյալ է վաղուց: Գուցե և չհասկանան իրենց մեծ պապի` Սենոյի հոր անհանգստությունը, բայց այդ մասին հետո, իսկ հիմա գիտենաք, որ այն տարիներին ևս Սիման ու Սենոն իրար շատ էին նման: Ասում են համատեղ կյանքի պայմաններում ամուսինները քիչ-քիչ նմանվում են նաև արտաքնապես: Նրանք նման էին հենց սկզբից: Պարզկա երկնքից թռցված կապույտ աչքեր, շեկ-շիկավուն մազեր` ասես մաքուր ոսկով օծված:

Մենք, որ պատանեկության շրջանից նոր միայն ելած, սիրել էինք ուզում, որոնում էինք, Սիման ու Սենոն վաղուց գտել էին իրար: Ոչ միայն սիրահարվել, այլև վառվում էին սիրով: Ֆաբգործուսը ավարտած, տեքստիլ ֆաբրիկայում ենթավարպետներ էինք: Նրանք էլ նույնը: Եթե Սիման աշխատում էր առաջին հերթին, Սենոն` երկրորդ, ապա ճաշի ժամին անպայման գալիս էր գործարան, որ իր «կտրոնը» զոհաբերեր աղջկան: Դժվար ժամանակներ էին, ճաշում էինք հատուկ կանոներով, բայց Սիման խռովում էր, պատրաստ էր լաց լինել, եթե Սենոն նրա բաժնից չվերցներ գեթ մի պատառ: Այսպես, իրար հյուրասիրելով լռին, բայց համառ պահանջով, վայելում էին բոլորովին անհամ «բորշչը» և հիացմունքով իրար էին նայում` երջանիկ ու բախտավոր:

Մեր պարտականությունը, ի դեպ, կատարում էինք կես հանաք, կես լուրջ: Եթե նրանք մեզ համար Ռոմեո-Ջուլիետա էին, ուրեմն պետք է գիտենային սիրո արժեքը: Շիրազը եղբոր նման էր, մանավանդ որ Սենոն ոտանավորներ էր գրում: Նրա բոլոր երգերը, սակայն, սկսվում ու վերջանում էին Սիմա անունով:

- Այ տղա, մի քիչ էլ ուրիշ անուն տուր, ասենք` Նանար կամ Մարգո, Գոհար կամ Աղավնի, մեր այդ աղջիկները ինչո՞վ են պակաս Սիմայից, - ժպտում էր բանաստեղծը:

- Չէ, Շիրազ ջան, մենակ թող իմ անունը լինի, - բողոքում էր Սիման:

- Չեղավ, որ այդպես` գնա` քո Սենոն պոետ չի դառնա:

- Կդառնա:

- Չի՛ լինի:

- Կլինի, ասում եմ, քեզանից էլ լավ:

- Չի՛ լինի:

- Ասա՛ կլինի, խնդրում եմ, ասա, թե չէ ջարդդ կտամ, թե որ բռնեմ:

- Չէ՛, - պնդում էր Շիրազը և փոքրիկ հավաքատեղում թռչկոտում աթոռից-աթոռ, մինչև միջամտում էր ինքը` հաղթանդամ Սենոն: Այստեղ արդեն Շիրազը բռնում էր նրանց ձեռքերը, վեր բարձրացնում, իբրև թե` հաղթեցինք:

Մենք գիտեինք, որ Սիմայի մայրը Սենոյին սիրում էր հարազատ որդու նման: Իր մինուճար աղջկա համար ուրիշ փեսացու չէր ուզում: Սենոյի հայրը, սակայն, «մշեցու կող ուներ»: Ոչ մի կերպ չէր համաձայնում Սիմային իր տանը տեսնել: «Մինուճար տղան խոնարհ կին պիտի ունենա: Էդ ոսկեմազ ու ճտպտան աղջիկը, որ Սենոյիս խելքից հանել է, խոնարհ լինել չի կարող: Համ էլ մեկի տասնութը չկա, մյուսի` տասնինը, ինչո՞ւ են շտապում … Օրը գա, բարին հետը»:

- Չէ՛, որ չէ, - լալիս էր Սենոյի մայրը, - ասում են անհաս սիրուց ջահելները թոքախտ կեղնին:

Այստեղ արդեն քեռի Լևոնը խեղճանում էր: Մի խոսքով, երկու մինուճարների հարցը լուծվում էր: Դժվարը խաչքարավորի ընտրությունն էր, մանավանդ որ խաչքավոր լինելը ծախսերի հետ էր կապված: Հայրն իր թեկնածուն ուներ: Վեճը բորբոքվեց: Հաղթողը նորից մայրն էր: Բավական էր, որ ամուսինը կնոջ աչքերում արցունք տեսներ` վերջ, ենթարկվում էր: Բայց նրան միշտ էլ թվում էր, որ իր խոսքով եղավ … Մանավանդ որ պատճառաբանությունն էլ խելացի էր:

- Իմ համ բանաստեղծ, համ վարպետ բալիս խաչքավորը բանաստեղծ պետք է լինի, - ասել էր մայրը և թաշկինակը տարել աչքերին:

- Լավ, թող էդպես լինի, - հուզվել էր ամուսինը:

Եվ Շիրազը դարձավ խաչքավոր առանց տերտերի, նոր օրենքով: Նա, իհարկե, փող չուներ. ինքն էր ու իր բանաստեղծությունը:

- Էրգրեն բերած ճակտիս մի քանի ոսկին ղուրբան կենեմ իմ բալիս ու նրա ընկերներին:

Հասավ հարսանիքի օրը: Ուրախությունը բոլորինն էր: Տխուր էին միայն Սիման ու Սենոն:

- Յա՜, էդ ձեզ ի՞նչ պատահեց. աշխարհը լույս է դարձել, դուք մութ երեկո, թե՞ փոշմանել եք արդեն, - ասաց Շիրազը: - Տո դանդալոշ, խո աղջկան չե՞ս վիրավորել: Սիմա ջան, դարդ մի անի, Սեթոն չեղավ, Գարոն կա ու կա… ինձ նման անաստված խաչքավոր ունես, ցավդ տանեմ, մի տխրի:

Սենոն ժպտում էր հանցավոր:

- Օնիկ, ախր պատճառ կա … Դուրս գանք, ասեմ:

- Գարո տղա, դու մեր քույրիկի կողքին կանգնիր իմ փոխարեն, մինչև գամ, քավորությունը ձեռքիցս չխլեն հանկարծ, - կատակեց Օնիկը:

Իրոք որ տխրելու պատճառ կար:

- Կարմիր խնձորի հարցն է դժվար, - ասաց Սենոն ու հուզմունքը ծածկելու համար փաթաթվեց Շիրազին:

- Վա՛հ, սեղանի վրա լիքը կարմիր խնձոր է:

- Է՛հ … չհասկացաք:

Երբ հասկացաք, երեքս էլ երկար ժամանակ լուռ էինք:

Հին մի սովորությամբ, հարսանեկան առաջին գիշերից հետո, եթե աղջիկը կույս է լինում, տղայի ծնողները կարմիր խնձոր են ուղարկում աղջկա ծնողներին ու հարազատներին, որը և դառնում է մի նոր ուրախության առիթ:

- Ախր մի քանի օր առաջ, երբ ծնողներս համաձայնեցին … ես անհամբեր եղա …

Հիմա ի՞նչ պիտի լինի:

- Դմբո, - տխուր ու մտահոգ ասաց Շիրազը:

- Կսկսվեն բամբասանքները, իսկ հայրս հավերժական թշնամի կդառնա Սիմային:

Տնից դուրս կանի, ինձ էլ չի հավատա, մորս աղաչանքները անտեղի կանցնեն: Ի՞նչ պիտի լինի:

- Համ էշ ես, համ դմբո, - շշնջաց Շիրազը: Սենոն ուզում էր ասել` դու ես, բայց հանկարծ, գյուտ արածի նման, Շիրազը հարցրեց.

- Սենո, դու կարո՞ղ ես մեզ տանել այն սենյակը, ուր գիշերը պիտի լինեք:

- Հա՛, էն մյուս դռնից, առանձին:

- Գնանք:

Փառավոր տեսարան էր: Լույսի նման փայլում ամեն ինչ: Անկողինն էլ հատուկ շուք ուներ: Շիրազը գրպանից հանեց իր անբաժան չախուն:

- Արամ, ձեռքդ տուր:

Սպասել չէր կարելի: Ձեռքս մեկնեցի, բայց փակեցի աչքերս:

Սպասում էի:

- Դե …

- Ի՞նչ «դե» … Բաց աչքերդ, վախկոտ:

Շիրազը փոքր – ինչ արնոտել էր իմ մատը … և ներկել հարսանեկան սավանը:

Դրսում միայն կապեցինք Օնիկի վերքը և մտանք ուրախության սրահը: Սիման դեռ տխուր էր:

- Էս ո՞ւր էիք գնացել, սիրտս տրաքվեց:

Սենոն որպես աստվածատուր գաղտնիք նրա ականջին շշնջաց նորությունը: - Վա՜յ … ախպեր ջան:

Չորս կողմից բղավում էին.

- Գորկա՜, գորկա՜, պաչ արեք, պա՛չ … Գորկա:

Իրոք որ գորկա … Նրանք գրկախառնվեցին ու համբուրվեցին, ապա, ինչ-որ բան հիշելով, խոսքները մեկ արած, սկսեցին երկու կողմից համբուրել բանաստեղծին: Շիրազը շփոթվեց, բայց գտավ ելքը, թռավ մտավ պարի ասպարեզ:

- Տաշի՜, տուշի՜, քեզի ղուրբան, անունիդ մատաղ, - բղավում էր քեռի Լևոնը: Իսկ Շիրազը, հանդարտ ու համաչափ եղանակով, համարյա ներկայացնում էր այն տարիներին շատ տարածված մի կատակ երգ' իր խմբագրումներով.

- Չալ փափախից մի վախեք,

Դուք ինձանից իմ փախեք,

Ջեբըմս լիքը ոսկի ա,

Ձեզ կի տանեմ Մոսկիվա …

Առավոտյան փառահեղ մի կապոցով կարմիր խնձոր ճանապարհվեց Սիմայի հերանց տուն, ուր անհամբեր սպասում էին հարևան-բարեկամները:

… Ոսկեմազ հարսի խնամքով երկար ապրեց Լևոն քեռին: Սենոն, իհարկե, բանաստեղծ չդարձավ: Թե նա և թե Սիման արժանացան պատվավոր տեքստիլագործի բարձր կոչմանը: Հպարտանում են, որ մասնակցել են գրական այն խմբակի պարապմունքներին, ուր իր առաջին բանաստեղծութոյւններն է կարդացել Հովհաննես Շիրազը: Հպարտանալու այդ իրավունքը կփոխանցվի սերնդից-սերունդ, քանի որ նրանց ընտանեկան գրադարանում պահվում են բանաստեղծի բոլոր գրքերը, առաջինից մինչև վերջինը`«Ձեր Շիրազ» մակագրությամբ:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված