Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սամվել Ալեքսանյանի փեսային նեղո՞ւմ են, թե՞ Ջհանգիրյանը վրեժ է լուծում դատախազությունից

Վերլուծական

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ բավական է՝ Սամվել Ալեքսանյանը ոտքն Ազգային ժողովից քաշի և Կորյուն Նահապետյանին սկսում են նեղել: Առանց այն էլ՝ Ալեքսանյանն արդեն երկար ժամանակ անցել է խորհրդարանի «գերազանցիկների» շարքը. բարեխղճորեն ներկայանում է Ազգային ժողով, բարեխղճորեն սեղմում կոճակը և դեռ չի եղել մի դեպք, երբ առանց կոճակը սեղմելու լքի նիստերի դահլիճը:

Այդպես էր նաև այս քառօրյային: Երկուշաբթի օրը օլիգարխ-պատգամավորը խորհրդարանում էր: Երեքշաբթի չերևաց, ասեցին՝ մեկնել է Դուբայ, գոնե մի երկու օրով լիցքաթափվի: Հենց հաջորդ օրը Կորյուն Նահապետյանը ենթարկվեց «հարձակման»: Այս անգամ արդեն հարձակվողը ոչ թե գեներալի օգնական էր, այլ հենց գեներալ. ոչ ավել, ոչ պակաս՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Առիթը՝ քննարկման դրված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի լրամշակումն էր: Սրա հետ կապված որոշ փոփոխություններ են արվելու նաև Քրեական օրենսգրքում: Հենց այստեղ էլ նախկին զինդատախազը, զգալով իրեն ինչպես ձուկը ջրում, որսաց որոշ խոցելի կետեր և սկսեց հարվածներ տեղալ: ՀԱԿ պատգամավորը նախ հայտարարեց, թե չի հասկանում՝ ինչ է նշանակում գույքի բռնագանձում, որ դա ոչ թե քրեաիրավական ներգործության միջոց է պետք դիտարկել, այլ գույքի բռնագրավման տարատեսակ: Հիմնական զեկուցողը, ճիշտ է, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էր, բայց գլխադասային հանձնաժողովը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն էր, որի նախագահ, իրավաբան Կորյուն Նահապետյանին էլ հենց ուղղված էին նկատողությունները: Բայց սա դեռ սկիզբն էր:

«Հաջորդը՝ ուղեկցող հանցակազմերի խնդիրն է: Հիմա դուք ասում եք՝ այս փողերի լվացման հոդվածի համար բոլոր քրեական հանցագործությունները ուղեկցող են: Սա նշանակում է, որ սովորական գրպանահատին կամ խուլիգանին կարող ենք մեղադրել փողերի լվացման համար: Ցավոք, մեր դատական պրակտիկան գնում է հենց էդ ճանապարհով, բնակարանային գողություն կատարողը, ասենք, 500 դոլար է հափշտակել, վաղը կարող է «Ժիգուլի» գնել 20 տարվա և մենք նրան մեղադրենք փողերի լվացման մեջ, քանի որ փողերի ծագման իրական աղբյուրը չգիտենք: Եթե դուք ուզում եք վիճակագրություն ապահովել այսպիսի ծիծաղելի մեթոդներով, դա մեզ պատիվ չի բերում, ամո՛թ է: Պարո՛ն Ջավադյան, մի բան էլ: Ասում եք՝ դատախազությունն է համաձայնվել էս նախագծի հետ, չգիտեմ՝ ո՞վ է հիմա ձեր ֆինանսական միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնում այդ մարմինը, բայց փոխանցեք այդ ներկայացուցչին, որ նրա քրեաիրավական գիտելիքները բացարձակ զրոյին մոտ են: Ինչ վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքում արված լրացումներին, լիովին համամիտ եմ, եթե «բռնագանձում» տերմինը փոխենք «բռնագրավման ենթակա գույք» տերմինով»:

Ելույթ ունենալուց հետո դատախազության նախկին աշխատակիցը հաղթական տեսքով լքեց նիստերի դահլիճը՝ այլևս չհետաքրքրվելով մյուսների ելույթներով: Իսկ երբ փորձեցինք որոշ մասնագիտական նրբությունների հետ կապված բացատրություն ստանալ, ինքնագոհ տեսքով շտապեց հեռանալ՝ արդեն, ըստ երևույթին, ինքն իրեն պատկերացնելով Աղվան Հովսեփյանի աթոռին, որին լրագրողները մոտ գալու, հարցեր տալու իրավունք, երևի թե, արդեն չեն ունենա դատախազ Ջհանգիրյանի օրոք, իսկ ոտնձգություն թույլ տվողները, բնականաբար, կհայտնվեն նախկին զինդատախազի ամենասիրելի՝ ցմահ ազատազրկվածների բանտախցում:

Ի տարբերություն իրեն օրենքից դուրս համարող Ջհանգիրյանի՝ Կորյուն Նահապետյանը հոժարակամորեն որոշ բացատրություններ տվեց.

«Գույքի բռնագանձումը՝ որպես քրեաիրավական ներգործության միջոց, և այս միջոցի հետ կապված կա մտահոգություն գործընկերոջ կողմից, որ դա պետք է շարունակի մնալ որպես գույքի բռնագրավման տարատեսակ: Մինչդեռ գույքի բռնագրավման հասկացությունը ունի բոլորովին այլ բովանդակություն, իսկ գույքի բռնագանձումը՝ որպես քրեաիրավական ներգործության միջոց կարող է կիրառվել նաև ոչ միայն դատապարտվող անձի, այլ նաև երրորդ անձանց նկատմամբ: Հետևաբար, ճիշտ է այն մոտեցումը, որ գույքի բռնագանձումը պետք է լինի ոչ թե գույքի բռնագրավման տարատեսակ, այլ քրեաիրավական ներգործության միջոց: Եվ հաջորդ հարցը՝ նորից քրեական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում, կապված է փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների շրջանակի հստակեցմանը: Գործող օրենսգրքով նախատեսված են որոշակի թվով հանցագործություններ, որոնց կապակցությամբ պետք է համարժեք միջոցներ ձեռնարկվեն, իսկ նոր ներկայացված նախագծով որևէ սահմանափակում չկա, այսինքն՝ ցանկացած հանցագործություն և, պարզ է, որ խոսքը նյութական հանցակազմերի մասին է նախ և առաջ, որոնց արդյունքում ստացվել է հանցավոր եկամուտ, կարող է փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի շրջանակի մեջ դիտվել: Ես կարծում եմ պարոն Ջհանգիրյանը որպես նախկին դատախազ էր փորձում նման դիտարկումներ անել և հիմնականում ոչ արդարացի և ոչ հիմնավոր»:

Իսկ դատախազությունում աշխատող «զրոյական քրեաիրավական գիտելիքներ» ունեցողների պահով բացատրություն տալու խնդիրն արդեն երևի թե հենց դատախազության տիրույթում է, եթե, իհարկե, այնտեղ հարկ համարեն պատասխանել ևս մի «դառնացած ու նեղացած» մարդու:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված