Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Կառավարության «խիյարը էլի թարս բուսնեց»

Վերլուծական

Այսօր Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում հազվագյուտ մարդասիրական որոշում է ընդունել: Իհարկե, անգամ հազվագյուտ մարդասիրական որոշումը, ճշմարտության համար հարկ է ասել, որ բոլորովին էլ Տիգրան Սարգսյանի կառավարության շնորքը չէ։ Հրամանն իջել է Բաղրամյան 26-ից. նախագահը հանձնարարել է օգնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մեր կառավարությունն էլ՝ իր քաշի ու խելքի «գյորա», ըստ երևույթին, այսպես է հասկացել օգնելը և շտապել է դա ներկայացնել հենց այս օրերին՝ որպես հետագա պաշտոնավարման արդարացում: Բայց անգամ նման՝ թվացյալ բարեգործական ակցիայի շրջանակներում, տիգրանսարգսյանական կառավարությունը չի կարողացել ցույց չտալ իր իրական բովանդակությունը:

Եվ այսպես, սահմանամերձ համայնքների բնակիչներին կառավարությունը որոշել է օգնել և ռմբակոծվող հողամասերի համար գանձվող հողի և ջրի վարձերի համար սուբսիդիա տրամադրել: Սկզբում, երբ կառավարության նիստում երկար-բարակ, խուճուճ ձևակերպումներով, հաղթական մայիսմեկյան շքերթներին բնորոշ ոգով ներկայացնում էին այս դարակազմիկ որոշումը, թվաց, թե իսկապես որոշել են գյուղացիներին օգնել և չգանձել աբսուրդային հողի ու ջրի վարձերը (գյուղացիների վիճակը հասկանալու համար, երևի թե, արժի մեր կառավարությանը թեկուզ մի ամսով ուղարկել սահմանամերձ գոտի՝ հող մշակելու՝ մշտական գնդակոծության վտանգի ներքո, հետո էլ պարտադրել վճարել հողի ու ջրի վարձերը):

«Հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ, ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ մոտ 11 մլն դրամ, ինչպես նաև ևս մոտ 16 մլն դրամ՝ «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ: Երկար-բարակ կարդալ չսիրողների համար ասենք, որ երկար-բարակ ձևակերպման իմաստն այն է, որ կրակոցների տակ հողամասերը մշակող կամ չմշակող գյուղացիներին մեր իշխանությունները չեն պատրաստվում ազատել հողի և ջրի հարկերից, այլ ընդամենը որոշել են տիեզերական բարեգործություն կատարել և հողի ու ջրի վարձերի միայն կեսը՝ 50 տոկոսը սուբսիդավորել։ Ընդ որում, 54 մլն+16մլն+11մլն հավասար է ընդամենը 81 մլն, այսինքն՝ շատ ավելի քիչ, քան արժեին նույն կառավարության կողմից գնված, Հայաստան ներկրված և այդպես էլ անգործության մատնված բիոզուգարանները, որոնք գնվել էին 124 մլն դրամով:

Արտագաղթի հետևանքով ամայացած, հազիվ մի քանի ընտանիքով՝ այն էլ հիմնականում տատի-պապիներով շնչող սահմանամերձ գյուղերում գնդակոծության գոտում գտնվող հողամասերի համար թե՛ տատի-պապիները, թե՛ գյուղը լքած, բայց գրանցումից դուրս չեկած, գյուղից արտագաղթած բնակիչները շարունակելու են վճարել հողի և ջրի վարձերը՝ միաժամանակ «անվճար հիմունքներով» կատարելով սահմանապահի դերակատարություն:

Ի դեպ, նախագահական քարոզարշավի ընթացքում հենց նման մի սահմանամերձ գյուղի բնակչի ներկայացրած բողոքներին էր նախագահը տվել «ըտենց եք անում էլի, որ խիյարը թարս ա բուսնում» պատասխանը: Չի բացառվում, որ նախագահը կառավարության հետ այս նախաձեռնությամբ փորձել էր մի բան անել, որ գոնե մի անգամ «խիյարը դուզ աճեր», այն էլ, ինչպես տեսնում ենք, մեր կառավարությունն էլի «չբաշարեց» և, որքան էլ ուզում էր, որ լավ ստացվեր, միևնույն է, էլի «խիյարը թարս բուսնեց»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված