ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն արցախահայության հետ հանդիպումների շարք է նախաձեռնել: Նպատակ ունի վեր հանել նրանց խնդիրները և հնարավորինս նպաստել դրանց լուծմանը։ Վրթանես Սրբազանի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 8-ին՝ Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հանդիպումներ են նախատեսվում նաև Աբովյան, Չարենցավան, Արմավիր, Վանաձոր և Երևան քաղաքներում։
Այսօր ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ազգային ժողով է գնացել, նա աշխատանքային հանդիպում է ունեցել: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը, արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ Հիշեցնենք, որ խորհրդարանի 33 ընդդիմադիր պատգամավորներ իրենց ստորագրությամբ ԱԺ Խորհրդից պահանջել են վաղը՝ հունիսի 11-ին, գումարել արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի օրենսդիրի կոչը՝ ուղղված կառավարությանը հրաժարական տալու պահանջով։
Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից պատրաստված, նրա հետ ճանապարհ անցած հայտնի անձանց միջոցով Ռուբեն Վարդանյան մարդուն, վիզիոներին բացահայտող, նրա գաղափարների ու ծրագրերի մասին պատմող՝ «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը բավականին մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այն հնարավոր է դիտել այս հղումով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Բացի ընկերների, գործընկերների պատմություններից, ֆիլմում ներկայացվում են հատվածներ Ռուբեն Վարդանյանի տարբեր հարցազրույցներից, որտեղ հիմ...
3 ժամ առաջ ԱԺ մուտքագրվել է առաջարկ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ ԱԺ-ի ուղերձը՝ ուղղված կառավարությանը՝ հրաժարական ներկայացնելու համար։ Քիչ առաջ այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նախաձեռնությունը ստորագրել է 33 պատգամավոր։