Մոսկվայում ձերբակալվել է բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանը
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանը ձերբակալվել է Մոսկվայում՝ տղամարդու վրա հարձակում գործելու կասկածանքով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններիում իր աղբյուրը:
«Բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանը բերման է ենթարկվել տղամարդու վրա կատարված ավազակային հարձակման կասկածանքով», - ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Ստալևարով փողոցի սրճարաններից մեկի մոտ: Մարզիկը և նրա ծանոթները, իմանալով, որ տուժածը մեծ գումար ունի իր հետ, հարձակվել են նրա վրա՝ նախապես ծրագրելով հանցագործությունը:
Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաստատել է ձերբակալության փաստը, սակայն չի նշել ձերբակալվածի ինքնությունը:
«Օգոստոսի 4 -ին, Ստալևարովի փողոցում, մի քանի հոգի, սպառնալով ատրճանակի նման առարկայով, տղամարդուց գողացել են 900 հազար ռուբլի, որից հետո փախուստի դիմել դեպքի վայրից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Օգոստոսի 5-ին Քրեական հետախուզությունը բերման է ենթարկել 1995 թվականին ծնված կասկածյալին», - ասել են ոստիկանությունից: