Այս պահին ազատման դիմում չեմ գրել․ Կարեն Գիլոյան
ՔաղաքականՄամուլում տեղեկություններ են տարածվում, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը համակարգում է սպորտի ոլորտը, աշխատանքից ազատման դիմում է գրել։ 24News-ի հետ զրույցում Գիլոյանը նշել է, որ այս պահին նախարարություն է և շարունակում է իր աշխատանքը, բայց չհերքեց, որ տոներից հետո կհեռանա պաշտոնից։
«Ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը»,- ասել է Գիլոյանը։