Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում․ Սագինտաև
ԱշխարհԵվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ պետության կարգավիճակ է շնորհվել Իրանին։ Այս որոշումը կայացվել է ասոցիացիայի գագաթնաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
ԵԱՏՄ դիտորդ երկրների թվում են նաև Կուբան և Ուզբեկստանը։ Եվրասիական «հնգյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
«Իրանն այժմ դիտորդ երկիր է մեր միավորման հարցում»,-լրագրողներին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։