Մասնագետն անվանել է ամենաքիչ վտանգավոր ալկոհոլային խմիչքը
ԱյլՉոր սպիտակ գինին ամենաքիչ վտանգավոր ալկոհոլային ըմպելիքն է, ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի գլխավոր բժշկական տնօրենի տեղակալ Ալինա Սազոնովան, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ամենաքիչ վտանգավորը չոր սպիտակ գինին է», - ասել է Սազոնովան ասուլիսում։ Նա նշել է, որ թունդ ալկոհոլային խմիչքներն ամենաանբարենպաստն են մարդու օրգանիզմի համար։
«Ալկոհոլը քաղցր ըմպելիքների և քաղցր սննդի հետ համատեղելու կարիք չկա, քանի որ այս դեպքում ալկոհոլի վերամշակումը դանդաղում է։ Ինչ վերաբերում է գազավորված ըմպելիքներին՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, փաստն այն է, որ ալկոհոլի կլանումը գազի պղպջակների պատճառով՝ տեղի է ունենում ավելի արագ»,- ընդգծել է Սազոնովան։
Բժիշկը նաև խորհուրդ է տվել ալկոհոլ չխմել դատարկ ստամոքսին, քանի որ դա մեծացնում է դրա թունավոր ազդեցությունը։
«Առավոտյան և ցերեկը, միանշանակ, ալկոհոլ խմել չի կարելի, քանի որ ամենաանվնաս բանը, որ կարող է պատահել, այն է, որ մարդն ուղղակի կքնի ողջ Նոր տարին, բայց կարող է նաև սուր թունավորումով հայտնվել հիվանդանոցում», - ասել է Սազոնովան։
Նա հավելել է, որ ալկոհոլ օգտագործելը նույնպես մեծացնում է վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Վնասվածքների մինչև 70%-ը քաղաքացիները ստանում են ոչ սթափ վիճակում։