Զոհված 19-ամյա Աբրահամը ծառայության էր մեկնել՝ ուսումը կիսատ թողնելով (լուսանկարներ)
ՀասարակությունԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Աբրահամ Աշոտի Սարգսյանը Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքից էր, 19 տարեկան: Սովորում էր Նոր Խարբերդի Թլկատացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Աբրահամի ընկերը պատմում է, որ նա 2019 թվականի դեկտեմբերին՝ իր կամքով կիսատ թողնելով ուսումը, զորակոչվեց բանակ՝ խոստումով, որ կվերադառնա ու կշարունակի:
«Աբրահամը շատ ընկերասեր, աշխույժ տղա էր, մեծ սիրտ ուներ»,- նշում է նրա ընկերն ու հավելում՝ թեև դպրոցում հաճախ էր կամակորություններ անում, ուսուցիչներին շատ էր բարկացնում, սակայն բոլորը սիրում էին նրան:
Ընկերը նշում է, որ Աբրահամը սուսերամարտի էր հաճախում ու այդ մարզաձևում մեծ հաջողություններ ուներ:
«Աբրահամը շատ կենսուրախ էր, իրեն հազվադեպ էինք տխուր տեսնում»,- ընդգծում է մեր հերոսի ընկերը:
Լուսանկարների օգտագործումը թույլատրված է հարազատների կողմից:
Արփինե Հակոբյան