«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ 

Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են․ ՔԿ

Իրավունք

Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։
Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում   քննվել է ընդհանուր 190.185 քրեական վարույթ, որը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ (166.032 քրեական վարույթ) ավելի է 34․6%-ով։

ՔԿ փոխանցմամբ, աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախկին տարիներին քննված՝ վարույթը կասեցված քրեական գործերի վերսկսմամբ, որոնք, անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողությունները կատարվելուց հետո, պասիվացվում են՝ փոխանցվելով հաջորդ տարվան։

Առանց պասիվացված վարույթների` 2024թ․ առաջին ինը ամիսներին ՀՀ ՔԿ-ում  քննվել է  69.830 քրեական վարույթ, որոնց շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8163 անձի նկատմամբ, այն դեպքում,  երբ 2023թ․ նույն ժամանակահատվածում քննված 72.376 քրեական վարույթի պայմաններում քրեական հետապնդում է հարուցվել 5245 անձի նկատմամբ։

Այսինքն՝ եթե 2024թ․ տվյալներով քննված քրեական վարույթների համեմատությամբ հարուցված քրեական հետապնդումների հարաբերակցությունը կազմել է 11․7%, ապա 2023թ․ ընթացքում՝  7,2%, ինչը վկայում է 2024թ․ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ քննված քրեական վարույթների պայմաններում հանրային քրեական հետապնդումների ավելի քան 4 տոկոսային կետով աճի մասին։ Վերջինս իր հերթին հիմնականում պայմանավորված է նրանով, որ ավելացել է քննված միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով քրեական վարույթների քանակը։

2024թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 8163 քրեական հետապնդումների պայմաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 2544 միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 2048-ը՝ բավարարվել է ամբողջությամբ։ Այսինքն կալանքի միջնորդությունները կազմում են քրեական հետապնդման ենթարկված անձանց 31․1%-ը, բավարարված միջնորդությունները՝ 25 %-ը։
Իսկ 2023թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 5245 քրեական հետապնդումների պայմաններում դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 1951 միջնորդություն, որից բավարարվել է 1641-ը։ Այսինքն՝ այդ ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները կազմել են քրեական հետապնդման ենթարկված անձանց 37․2%-ը, իսկ բավարարված միջնորդությունները՝ 31․3%-ը։

Քննչականկոմիտեից հայտնում են, համեմատությունը փաստում է, որ քրեական հետապնդումների հետ համադրության մեջ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն իրականում նվազել են շուրջ 6, իսկ բավարարված միջնորդությունների քանակը՝ շուրջ 7 տոկոսային կետով։

Այս պայմաններում օրինաչափորեն ավելացել են կիրառված այլ խափանման միջոցները։
Մասնավորապես՝ 2023թ․ 9 ամիսների ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով դատարան է ներկայացվել խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին 126 միջնորդություն, որից 101-ը բավարարվել է, իսկ 25-ը՝ մերժվել: 84 դեպքում էլ տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում: Այսինքն՝ անձանց նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառելու դեպքերը (185) կազմել են նույն ժամանակահատվածում հարուցված քրեական հետապնդումների 3,5 %-ը։

Մինչդեռ 2024թ․ ինն ամիսներին 161 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին, որից 139-ը բավարարվել է, իսկ 22-ը՝ մերժվել: 274 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից:
Զուտ բացարձակ թվերով փաստացի 2024թ․ տնային կալանք խափանման միջոցների կիրառման (թվով 413) դեպքերը, որոնք կազմում են նույն ժամանակահատվածում հարուցված հանրային քրեական հետապնդումների 5%-ը, 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2,2 անգամ։    

Գրեթե նույն պատկերն է նաև մյուս խափանման միջոցների պարագայում։
Այսպես՝ 2023թ․ արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 26, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 20 և «գրավ»-ի 107 դեպք (ընդհանուր՝ 153, ինչը հարուցված հանրային քրեական հետապնդումների 2,9%-ն է:

Մինչդեռ 2024թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 35, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 32 և «գրավ»-ի 150 դեպք (ընդհանուր՝ 317), ինչը, կազմելով քրեական հետապնդումների 3․8 տոկոսը, 2023թ․ համեմատ ավելի է կրկնակի։
Ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից շարունակվել է խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի բարելավման գործընթացը։
Խափանման միջոցների ընտրության խնդիրը մշտապես պայմանավորվում է բազմաթիվ գործոնների և առաջին հերթին ըստ ծանրության աստիճանների՝ հանցագործությունների քանակական դինամիկայի գործոնով։

Ուստի՝ զուտ բացարձակ թվերով, առանց կրիմինոլոգիական այլ կարևոր գործոններ հաշվի առնելու, խափանման միջոց կալանքի քանակական աճի մասին արվող պարզ համեմատություններն ու դրանցից բխեցվող դատողությունները չեն կարող իրական և համոզիչ հիմքեր ունենալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին
Ամենադիտված