Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցեր Գվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդու Աբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասին Սահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետ Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Ավտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհ Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազին Ֆինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջը Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ 

Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub

Քաղաքական

MediaHub-ը գրում է․ 

Մի քանի օր է՝ մամուլում գրվում է այն մասին, որ ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանի ցուցումով ուղարկում են նարկոդիսպանսեր՝ նարկոթեստ հանձնելու, որ պարզեն՝ արդյոք նրանք թմրանյութ օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ։ 
Նախ գրվեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին, որի թեստը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրական է եղել, այսինքն՝ հաստատվել է, որ Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում։ Այսօր էլ գրվեց, որ Սարուխանյանից զատ այլ ՔՊ-ականների էլ են ուղարկել նարկոթեստ հանձնելու, և նրանց մեջ կան ինչպես պատգամավորներ, այնպես էլ՝ նախարարներ։ 

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը հաճախ է խոսում թմրանյութերից կախվածության և պաշտոնյաների կողմից պարտադիր նարկոթեստ հանձնելու մասին, ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է, թե նրանք «դեղ ցրողներ» են, «նարկոբարոններ», ինչից էլ լարվածություն է առաջացել Քոչարյանի ու նշյալ անձանց միջև, և բանը հասել է դիվան բաշուն՝ ՔՊ վարչություն։ Մեկ ամիս է՝ հենց այս թեմայով են Քոչարյանի հետ լարվել հարաբերություններն ու որոշ ՔՊ-ականների նախաձեռնությամբ դրվել է Անդրանիկ Քոչարյանի հեռացման հարցը։

MediaHub-ին այս թեմայով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե երբվանի՞ց է սկսվել ՔՊ-ականներին նարկոթեստի ուղարկելու այս թեման, ովքե՞ր են Սարուխանյանից հետո ուղարկվել նարկոդիսպանսեր՝ թեստ հանձնելու և էլ ո՞ւմ է Փաշինյանը մտադիր ուղարկելու։

Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ միանգամից ութ ՔՊ-ականի են տեսել նարկոդիսպանսերում, որոնք գնացել էին նարկոթեստ հանձնելու։ Հիվանդանոցի մեր աղբյուրը նրանցից մի քանիսին է միայն դեմքով ճանաչել, ասաց՝ մեկը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էր, մյուսը՝ իրեն Նավակ ճոճող հռչակած Վիլեն Գաբրիելյանը, երրորդը կարծես Տրդատ Սարգսյանն է եղել, նաև Արթուր Հովհաննիսյանին է ճանաչել, որի վերաբերյալ մամուլում դարձյալ գրվել է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել հենց թմրանյութ օգտագործելու կասկածանքով։ 
Մեզ ասացին նաև, որ թմրանյութի թեստ հանձնած ՔՊ-ականներից մեծ մասի պատասխանը դրական է եղել։ Ընդ որում, ասացին՝ ՔՊ-ականները անակնկալի են եկել, երբ իրենց ասվել է՝ «պետք է գնաք թեստ հանձնելու», և նրանց անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ են տարել հիվանդանոց։ 

Մեկ այլ աղբյուրից էլ այս տեղեկությանը զուգահեռ՝ մեր ուշադրությունը հրավիրեցին Հակոբ Սիմիդյանի ԱԺ ամբիոնից ունեցած աղմկահարույց ելույթի վրա, երբ նախարար Սիմիդյանը չէր կարողանում զսպել ծիծաղը, տարօրինակ վարքագիծ էր ցուցաբերում, և ասացին՝ ամենայն հավանականությամբ «ինչ-որ նյութերի» ազդեցության տակ էր գտնվում, քանզի ադեկվատ չէր նրա պահվածքը։ Մյուսը Վիլեն Գաբրիելյանի վարքագծի վրա ուշադրություն հրավիրեցին, երբ բոլորովին վերջերս ԱԺ պաշտպանության և ներքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ News.am-ը ֆիքսել էր Նավակ ճոճողի դարձյալ տարօրինակ վարքագիծն ու այն հետաքրքիր ձևաչափով որպես հոլովակ մատուցել հանրությանը։ Այդ հոլովակում Ճոճողը տարօրինակ շարժումներ է անում, հետո կեսից քնում է, հետո մի պահ երևում է, որ թմրած տեսք ունի, հետո աչքերն է տրորում, հետո ինչ-որ այլ տարօրինակ շարժումներ անում ու այսպես շարունակ։ Տեսահոլովակն այնքան էր դուր եկել պատգամավոր Գաբրիելյանին, որ նա այդ տեսանյութով կիսվել էր իր ֆեյսբուքյան էջում ու գրել․ «Լավն ա»։ 

Իսկ մեկնաբանությունների դաշտում էլ, արձագանքելով օգտատերերից մեկի գրառմանը, նշել․ «Ինչ ասես ասում են, ուռած, խմած, դեղ արած, ամեն մեկը իրա արշինով, էլի»։ Նա, փաստորեն, ընդունել է, որ այդ վարքագիծը նման է «ուռած, խմած, դեղ արած» մարդու վարքագծին։

Ուշագրավ է, որ թեստ հանձնածների շարքում չի եղել Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, որի մասին Անդրանիկ Քոչարյանը նման հայտարարություններ է արել (ըստ մամուլի), թե «դեղ ցրող է», «նարկոբարոն» է և այլն։

Ու սա թեստ հանձնած ՔՊ-ականների մոտ դժգոհություն և կասկած է հարուցել, թե՝ «բա աներձագին ինչո՞ւ չի ուղարկել թեստ հանձնելու»։

Մենք փորձեցինք այս անձանցից ում հնարավոր է՝ մեկնաբանություն ստանալ։ Եւ նշված անձանցից մեզ հաջողվեց զրուցել միայն Տրդատ Սարգսյանի հետ, որը հարցը լսելուց հետո անկնկալի եկավ, սկսեց նախ ճշտել՝ արդյոք ձայնագրո՞ւմ ենք իր հետ զրույցը, թե՞ ոչ, հետո, երբ ասացինք՝ ձայնագրում ենք, որ հրապարակենք իր մեկնաբանությունը, ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս, վերջում էլ, երբ պնդեցինք, որ իրեն տեսնող է եղել հիվանդանոցում, ասաց․ «Չէ, չի կարա տենց բան լինի, ո՞նց կարան ինձ տեսած լինեն, եթե չեմ եղել։ Եթե բան լինի, առաջիններից մեկը ես թեստ կտամ, որովհետև վստահ եմ, էլ»։

Հետո հիշեց, որ Ազգային ժողովում այդպիսի օրենքի նախագիծ կա, որով առաջարկվում է, որ պաշտոնյաները պարտադիր նարկոթեստ հանձնեն, և ինքը դրան կողմ է քվեարկել։ Բայց նախագիծը, հիշեցնենք, դեռ չի ընդունվել, հետաձգվել է լրամշակման համար։ Այսինքն՝ ՔՊ-ականները, որոնց մասով թմրանյութ օգտագործելու կասկած կա, դեռ ժամանակ ունեն իրենց օրգանիզմից մաքրելու այդ ենթադրյալ թմրանյութի հետքերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիս
Ամենադիտված