Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 

Մանվել Գրիգորյանն արժանավայել շարունակում է Վազգեն Սարգսյանի գործը. Սպարապետի մայր

Հասարակություն

ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայր Գրետա մայրիկը և Սպարապետի հայր Զավեն Սարգսյանը մշտապես մասնակցել են ԵԿՄ համագումարներին մանդատով, վճռական ձայնի իրավունքով: Գրետա մայրիկը որպես ԵԿՄ պատվավոր անդամ, որպես Սպարապետի մայր, հաճախ ելույթ է ունեցել համագումարներում` ողջունել և ոգևորել երկրապահներին: Բոլոր երկրապահները նրան ընդունում են, որպես հարազատ մայր: Նրա խոսքը' խորհուրդ ընկալում, որպես դաս, որպես երկրապահավարի ապրելու և գործելու կոչ: ԵԿՄ-ում համարում են, որ Սպարապետ ծնած մայրը երկրապահի մայր է, ազգի մայր է:

Լուրեր.com-ի լրագրողի փոխանցմամբ՝ ԵԿՄ 10-րդ համագումարին Գրետա մայրիկը առողջության պատճառով չի կարողացել մասնակցել: Բնական է, որ Երկրապահը' վարչության անդամներ, պատանի և երիտասարդ երկրապահներ, Գրետա մայրիկի զավակներն ու թոռները այցելել են Գրետա մայրիկին' ստանալու մեծ մոր օրհնանքի խոսքը:

Ներկայացնում ենք Գրետա մայրիկի շնորհավորանքի խոսքը:

Շնորհավորում եմ հայ ժողովրդին: Բոլորիս շնորհավորում եմ: Փառք ու պատիվ բոլորին, փառք ու պատիվ իմ Վազգենին, մեր բոլոր նահատակներին, փառք ու պատիվ մեր երկրապահին, որի 10-րդ հոբելյանական համագումարը կայացավ: Ափսոսում եմ, որ առողջությանս պատճառով չկարողացա մասնակցել, բայց հպարտ եմ, որ երկրապահը կա, գոյություն ունի, արդեն 10-րդ համագումարն է անում, իր 20-րդ տարեդարձն է արել, և երկրապահը կա ու պիտի լինի միշտ:

Շնորհավորում եմ Մանվել Գրիգորյանին, որ կրկին ընտրվել է Երկրապահի վարչության նախագահ, ուրախ եմ դրա համար, որովհետև նա արժանավայել շարունակում է իր ընկերոջ` Վազգենի գործը: Շնորհավորում են նորընտիր վարչությանը:

Հպարտ եմ հայ ժողովրդի զավակ երկրապահով, որի հավերժ նախագահն է իմ որդին` Վազգենը:

Երկրապահը գործով ապացուցել է ու պիտի նորից ապացուցի, պահպանի իր ձեռք բերածը, իր ձեռքբերումները, իր հզոր հաղթանակը, որը երբեք չենք ունեցել, հազիվ հաղթանակ տեսանք: Ուզում եմ, որ երկրապահը կանգուն լինի, հզոր լինի ու միշտ լինի իր երկրի, իր ժողովրդի թիկունքին, միշտ պահապան լինի երկրին, ժողովրդին ցանկացած պարագայում:

Հեռուստատեսությամբ տեսա, ուրախանում եմ երիտասարդ երկրապահներով: Հիանում եմ պատանի երկրապահներով: Վազգենիս ժառանգներն են: Գալիս է երկրապահի նոր սերունդը, Վազգենիս սերունդը: Շնորհավորում եմ բոլորին: Մայրական օրհնանքս եմ հղում երկրապահի երեք սերունդներին:

Երկրապահն իր առաքելությունը կատարել է պատերազմի ժամանակ' կռվել ու հաղթել է: Բանակ է ստեղծել և այսօր այդ բանակը կա: Իսկ հիմա էլ երկրապահը ապահովում է սերնդափոխությունը: Դա ամենակարևորն է: Պիտի հաղթանակը փոխանցվի այս սերունդին:

Բարի երթ երկրապահին, բարի երթ մեր բանակին, որ երկրապահի ծնունդն է, բարի երթ մեր ժողովրդին, լինեն հետագա հաղթանակներ ու ժողովրդի վիճակի բարելավում: Վազգենս ասում էր «Ցավը տանեմ իմ ժողովրդի, ապրող և ապրեցնող ժողովուրդ է: Ոչ մի եվրոպական ժողովուրդ չէր դիմանա էս արհավիրքներին, որ ինքը դիմացավ»,-բայց հիմա ժողովուրդը իրեն արժանի կյանքով չի ապրում, պետք է արժանի լինենք մեր ժողովրդին, այնպես անենք, որ նա իրեն արժանի կյանքով ապրի: Սա եմ կամենում ես մեր ժողովրդին, մեր երկրապահին, մեր բանակին:

Փառք ու պատիվ մեր երկրապահին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Զելենսկին Կիրկորովին, Լորակին և ևս 32 արտիստի զրկել է պետական ​​պարգևներիցՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված