Դավիթաշենում ավելի քան 20 ծառ հատվել է ապօրինաբար (լուսանկարներ)
ՀասարակությունԴավիթաշենում ավելի քան 20 հաստաբուն ծառից միայն կոճղեր են մնացել, վարչական շրջանի ղեկավարությունը հայտնել է, թե արարքի հեղինակը պատժվելու է օրենքի ամենայն խստությամբ։
Ֆեյսբուքում բուռն քննարկվում է Դավթաշենում տեղի ունեցած դեպքը, երբ երկու տասնյակ ծառեր էին կտրել։
Վարչական շրջանի դեկավար Ռուսլան Բաղդասարյանը արձագանքել է և նշել.
«ՖԲ-ում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։
Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։
Ծառերը հատվել են գիշերը։
Վաղն առավոտյան կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն։
Վստահ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ»,- գրել է նա։