Դոն Պիպոն կալանավորվեց
ԻրավունքԴատարանը քիչ առաջ քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում կայացրեց, սակայն նշենք, որ վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: