Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները որոշել են բարձրացնել ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 34%-ից մինչև 84%-ի, չորեքշաբթի հայտնել է The Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի Պետական խորհրդին առընթեր Մաքսային սակագների հանձնաժողովին:
Նոր սակագները ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը 12:01-ին (Երևանի ժամանակով 8:01-ին):
Չինական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի իշխանություններն ԱՄՆ-ի վեց ընկերություն ավելացրել են անվստահելի կազմակերպությունների ցանկում և 12 ամերիկյան կառույցներ՝ այն իրավաբանական անձանց ցանկում, որոնց նկատմամբ գործում է արտահանման վերահսկողություն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
