ԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Սամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Արցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են 

Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել  «Մարտիկ» հիմնադրամում. Մեղադրանք է առաջադրվել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, 2018 թվականի հուլիս ամսին։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Արդյունքում պարզվել է, որ «Մարտիկ» հիմնադրամն ստեղծվել է2002թ., որի կանոնադրային նպատակներն են հանդիսացել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանն աջակցելը, իսկ խնդիրներն են հանդիսացել կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի մշակումն ու  իրականացումը, գիտնական զինվորականների, դասախոսների և ուսանողների պատրաստման և վերապատրաստման, արտերկրում կազմակերպվող գիտաժողովների և այլ ծրագրերի՝ նրանց մասնակցության ֆինանսական օժանդակությունը, շնորհալի ուսանողների կրթաթոշակների հիմնումը և վճարումը: 

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ։  Մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ  են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։ 

Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝  վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով,  54.083.860 մլն ՀՀ դրամ։ Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել հիմնադրամի գույքը։ Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Hermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են Գազանջատումներ կլինեն․ հասցեներ Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ Ռուսաստանը Հաղթանակի շքերթին ակնկալում է ավելի քան 20 ղեկավարների ներկայությունը․Պեսկով «Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել է ռուսալեզու հեռարձակումներըԳործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները Չինաստանը դադարեցնում է Boeing Jet-ի գնումները. Bloomberg ԱՄՆ-ն արդյունավետ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ․ Սպիտակ ՏունԵրկրի զարգացման ներկա փուլում բարեփոխումները ունեն ռազմավարական նշանակություն․ Խաչատուրյան ԱԺ-ում քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ հարցերը Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն-ծեծկռտուք․ բժիշկները պայքարում են պայմանագրային զինծառայողի կյանքի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է միջամտել Ուկրաինայի իրադրության կարգավորմանըԱրցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը ՊԵԿ-ը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է կորցնել մինչև 90 մլրդ դոլար. BloombergԱռաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ ՌԴ դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆԴատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը Բուլղարիան որոշել է ռուսական ռեակտորները չվաճառել ՈւկրաինայինԱՄՆ-ն չեղարկել է ՀՀ-ում և այլ երկրներում արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը
Ամենադիտված