ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է կորցնել մինչև 90 մլրդ դոլար. Bloomberg
Աշխարհ
ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է կորցնել մինչև 90 միլիարդ դոլար զբոսաշրջային հոսքի նվազման և ամերիկյան արտադրանքի տուրքերի ներդրման բոյկոտի պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալություն՝ վկայակոչելով Goldman Sachs բանկի գնահատականն ու սեփական վերլուծությունը:
«Վատագույն դեպքում, զբոսաշրջության կրճատման և բոյկոտների պատճառով այս տարի ՀՆԱ-ի կորուստները կարող են հասնել 0,3 տոկոսի, ինչը կկազմի գրեթե 90 միլիարդ դոլար»,- գրում է գործակալությունը։
Ընդ որում, գործակալության տվյալների համաձայն, այդ գումարից գրեթե 20 մլրդ դոլարը ամերիկյան տնտեսությունը կկորցնի ԱՄՆ-ում զբոսաշրջիկների գնողունակության նվազման պատճառով:
