Կապանի հաղթած քաղաքապետին առաջարկել էին անդամագրվել ՔՊ-ին. «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
Հայտնի է, որ Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտություն է կրել: Ձայների զգալի տարբերությամբ այստեղ հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը:
«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ մինչ առաջադրվելն արդեն հաղթած քաղաքապետին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին եւ վայելել իշխանության լիակատար աջակցությունը, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ վստահ է իր ուժերին եւ բացի ժողովրդի աջակցությունից, այլ աջակցության կարիք չունի:
Ըստ երեւույթին, ՔՊ-ականները ի սկզբանե վստահ էին Փարսյանի հաղթանակի մեջ, բայց, այնուամենայնիվ, ինչպես կապանցիներն են ասում. «Մեջքի չեկան ու տեսան իսկական ժողովրդի ձայնը որն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: