Փարիզի իշխանությունները Ստամբուլի ձերբակալված քաղաքապետին պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել
Աշխարհ
Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Էքրեմ Իմամօղլուն այսօր անարդարացիորեն զրկված է իր կուսակցությունը և միլիոնավոր թուրքերի ձայները ներկայացնելու հնարավորությունից։ Նա պետք է զգա Փարիզի լիակատար աջակցությունը», - ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Ըստ Իդալգոյի՝ նման աջակցությունը «կարող է թույլ տալ Թուրքիայի ներկայիս կառավարությանը լսել ժողովրդավարական բանականության ձայները»: Նշվում է, որ այս որոշումը միաձայն ընդունվել է Փարիզի քաղաքային խորհրդի նիստում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար