Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը
ՔաղաքականԴատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ինքը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Այս պահին կայացվել է, իրոք, արդար որոշում։ Բայց դեռ չի նշանակում, որ գործը ավարտվել է: Մենք շարունակելու ենք աշխատել, շարունակելու ենք ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»,-ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):