Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում
ԻրավունքՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին, ժամը 17.00-ին, Սոչի-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Նորայր Խ.-ն, որը 2018թ. ապրիլի 11-ից ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի ներքին գործերի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ավտովթար՝ մարմնական վնասվածքով) մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: