Հայաստանն աշխատանքներ է տանում ռուսական Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ
ՀայաստանՀայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Այո, մենք այդ (կործանիչներ ձեռք բերելու, - խմբ) ուղղությամբ աշխատում ենք, բայց որիցե կոնկրետ բան չեմ ասի»,- նշեց Հովհաննիսյանը։
«Այսինքն, կործանիչները դեռ չե՞ն գնվել»,- ճշտող հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գնվելը կլինի այն ժամանակ, երբ (կործանիչները, - խմբ․) կլինի Հայաստանում և մենք այն կցուցադրենք»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական Սու-30 կործանիչների գնման գործընթացն ավարտվել է։