Ապօրինի ծառահատման հետքերով. ոստիկանները Լոռիում 5,5 խմ փայտ են հայտնաբերել
ՀասարակությունՓետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի եւ Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները:
Տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3.5 խմ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ` 2 խմ: Վարորդները հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել, հայտնել են, որ փայտանյութը 2018թ. նոյեմբերին հավաքել են Վահագնի գյուղի հարակից անտառից:
Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, հանձնվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Կատարվում է քննություն: