Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Երևանի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են:
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի
20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը»
կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան
քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է Հայկ Մարությանի որոշման մեջ: