ՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը․ ԱԳՆ Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մա՛մ ջան, տոնդ շնորհավոր. զինծառայող որդու անակնկալը՝ զինծառայող մորը (տեսանյութ) Արժանապատվություն չունենալն ապացուցած մարդիկ գերիներին մեղադրում են ինքնասպան չլինելու համար Անցած տարվա հարկային եկամուտները գցել են այս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն․ Արթուր Դանիելյան Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Աստղագուշակ ապրիլի 9-ի համար Օրվա խորհուրդ ՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև Ովքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց 

Նոր զարգացումներ՝ «Սեքյուրիթի դրիմ»-ում

Հասարակություն

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նաև Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին փոխանցեցին «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունից՝ տրամադրելով հաղորդման փաստաթուղթը: Ըստ դրա՝ Արամ Ղլեչյանը՝ իրականացնելով «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի տնօրենի պարտականությունները, հայտնաբերել է՝ «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ կողմից «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին ներկայացվել են ակնհայտ կեղծ հաշիվ ապրանքագրեր/հարկային հաշիվներ, որոնք կազմվել են «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ-ի հաշվապահ Սահականուշ Սահակյանի կողմից:

«Համաձայն ՀՀ ՃՈ և «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ միջև 15.02.2017 կնքված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի՝ ՃՈ-ն պետք է հատուցի հավատարմագրային կառավարչի փաստացի կատարած ծախսերը: Փաստացի չմատուցված, սակայն կազմված և «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին ներկայացված հարկային հաշիվները «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի կողմից ՃՈ-ին ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կկրի առանձնապես խոշոր չափերի վնաս: Ինձ համար ակնհայտ է, որ նշված կեղծիքները թույլ են տրվել միտումնավոր, քանի որ կեղծ հաշիվ ապրանքագրերը և հարկային հաշիվները կազմող անձը հաստատապես տիրապետում է այն տեղեկատվությանը, որ ներկայացվող ծառայությունները չեն մատուցվել երբևէ՝ համապատասխան մասնագետների բացակայությամբ պայմանավորված»,- գրել է նա՝ ընդգծելով, որ չցանկանալով մասնակից լինել կատարվող հանցագործություններին, դիմում է Վանեցյանին՝ քրեադատավարական ընթացակարգերով նշված իրավահարաբերությունները պարզելու համար:

Ի դեպ, երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին, առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընկերությունը կապվում է վերջինիս անվան հետ, ուստի չի բացառվում, որ մեղադրանքն առնչվում է հենց այս գործին:

Նշենք, որ երեկ՝ մարտի 1-ին, «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը ցուցմունք է տվել ընկերության հիմնադիրների՝ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների դեմ այն մասին, որ ՃՈ կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ արագաչափերի և տեսախցիկների վերահսկմամբ և տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից պահանջելով պարզաբանում՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին աշխատանքից անհիմն հեռացնելու վերաբերյալ:   

Նշենք, որ Արամ Ղլեչյանը «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դարձել է հեղափոխությունից հետո՝ փոխարինելով Կարեն Կարապետյանին: Նկատենք, որ դրանից առաջ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները մտել էին «Էլլիպս» ընկերություն: Սակայն այն ժամանակ ընկերության տնօրենի խորհրդական, փաստաբան Արամ Ղլեչյանը վստահեցնում էր, որ ընկերության սեփականատերերի կողմից ի սկզբանե եղել է խստագույն հանձնարարական՝ պահպանել օրենքի պահանջները. «Մեր հարգելի իրավապահները կասկածներ ունեին, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը ծառայություններ է ստանում նաև «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունից, ոչ ամբողջական հաշվետվություններ է ներկայացրել, որի արդյունքում, իրենց ենթադրությամբ, ամբողջ ֆինանսական միջոցները չէ, որ ունեն պատշաճ հիմնավորում: Մենք ներկայացրել ենք իրենց անհրաժեշտ տվյալներ, փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է, որ մեր կողմից իրականացվել է բացառապես օրենքից բխող գործառույթ»,- ասել էր Արամ Ղլեչյանը:

Ըստ ոստիկանության հրապարակման՝ կատարած հատուկ գործողությունների արդյունքներով` «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել էր շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Չի կարա մի կերպար էսքան իդեալական լինի»․ Գրիգի հուզիչ շնորհավորանքըՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը․ ԱԳՆՄենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մեդվեդևը մեկնաբանել է Թրամփի դեմ մահափորձըՄա՛մ ջան, տոնդ շնորհավոր. զինծառայող որդու անակնկալը՝ զինծառայող մորը (տեսանյութ) Ուկրաինան կվերանա քարտեզից. ԴուբինսկիԱրժանապատվություն չունենալն ապացուցած մարդիկ գերիներին մեղադրում են ինքնասպան չլինելու համար Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հայաստանի հետ․ դա անիրատեսական է․ ԱլիևԶախարովան մեկ բառով գնահատել է Թրամփի սահմանած մաքսատուրքերը Անցած տարվա հարկային եկամուտները գցել են այս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն․ Արթուր Դանիելյան«Հարսս շատ համեստ, խելոք երեխա է». Մարինա Թագակչյանը՝ իր և Անդրեի մոր զրույցի մասին Եվրոպան ցանկանում է վերանայել հարաբերությունները Չինաստանի հետ․ BloombergՓորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Աստղագուշակ ապրիլի 9-ի համարՕրվա խորհուրդՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում էՀարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ ԱլիևՈվքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են Գետինը մտնեք ավելի լավ ա, արա՛, սենց բան են անո՞ւմ, Ավինյա՛ն․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Կադիրովը կարգադրել է Չեչնիայից վտարել ՃՈ-ի վրա հարձակում գործած տղամարդու ընտանիքինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ կառավարիչները՝ հեծանվավազք․ Աբրահամյան Աննան արդեն Մատենադարանում է, Հայոց ռահվիրաներին վարպետության դասեր է տալիս․ Լևոն ՋավախյանՆա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե ԹովմասյանԽոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ․ Ստեփանյան ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Մարտուն Գրիգորյանը «կատաղել է»«Հրապարակ». Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել«Ժողովուրդ». Հինգ լրագրող տուժող է ճանաչվել«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել«Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան«Ժողովուրդ». 2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է«Հրապարակ». Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի. Նիկոլ Փաշինյան«Ժողովուրդ». Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան. ոչ մի կառույց տեղյակ չէՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունըՔննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ ՍաֆարյանՎահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս. Մետաքսե Հակոբյան Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարեկներն անցել են ուժեղացված ծառայության Գյումրեցի ՔՊա-ական պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ոսկու խանութ է բացել․ լրագրող
Ամենադիտված