Մեդվեդևը մեկնաբանել է Թրամփի դեմ մահափորձը
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «խայտառակություն» է անվանել անցյալ տարվա աշնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին տեղեկատվությունը։ Այս մասին ռուս քաղաքական գործիչը գրառում է կատարել իր Telegram ալիքում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինային օգնության վրա։
«Հե՜յ, ողորմած Թրամփ, ժամանակը չէ՞ պատժելու մահափորձի իրական պատվիրատուներին»,- գրել է Մեդվեդևը։
