Ձերբակալվել է Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանը
ԻրավունքԱզգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ երեկ դատավոր է ձերբակալվել:
Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։
Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999-ից։