Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ) Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը ՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասին Վարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ 

Կիևի հայկական համայնքը դիմելու է Ուկրաինայի Գերագույն ռադա՝ առաջարկելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Նորիկ Գևորգյան

Արտաքին Քաղաքական
Ապրիլի 24-ին նշվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:
 
Այս օրը ամբողջ աշխարհի հայերը եւ առաջադեմ հասարակությունը հիշում և ոգեկոչում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: 
 
Հայոց ցեղասպանությունը իրականացվել է մի քանի փուլով, սակայն սկիզբը համարվում է հենց 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեցին և այնհուհետև գազանաբար սպանվեցին հայ մտավորականության ներկայացուցիչները:
 
Երեկ Կիեւում անմեղ զոհերի հիշատակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել: Այդ միջոցառումների կազմակերպիչներն էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցին, Կիեւի հայ համայնքը, Ուկրաինայի հայերի միությունը եւ Կիեւի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը:
 
Քաղաքի փողոցներում տեղադրվել են բաներներ, գովազդային վահանակներ, քաղաքային լույսեր եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ սոցիալական եւ տեղեկատվական նյութեր:
 
Ապրիլի 24-ի կեսօրին հիշատակի աղոթք և ծաղկեպսակի տեղադրման արարողություն է անցկացվել Կիևում Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ: Հիշատակի աղոթքը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարգար եպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Միջոցառմանը ներկա էին Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Տելեմահուն, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը, Արմեն Վարդանյանը, Լեւոն Գուլյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, ակտիվիստներ, մայրաքաղաքի բնակիչներ և հյուրեր, ինչպես նաև մարդիկ, ովքեր պարզապես անտարբեր չեն այս ողբերգության հանդեպ:
 
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուդջերոտտին, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնական եւ ազգությունների վարչության տնօրեն Անդրեյ Յուրաշը: Պարոն Գեւորգյանը խոսեց հայ ժողովրդի ցավի մասին, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը ողբերգություն է ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Կիևի հայ համայնքի նախագահը նաև կոչ արեց Ուկրաինայի խորհրդարանին վերականգնել պատմական արդարությունը և օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 
Աղոթքից հետո Կիեւի կենտրոնում կազմակերպվել է երթ: Մարդիկ քայլել են կազմակերպված շարքերով՝ Հայաստանի եւ Ուկրաինայի դրոշներով, որոնց վրա պատկերված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը: Երթը գլխավորում էին Կիևի հայ համայնքի ակտիվիստները, ովքեր կրում էին հայկական տարազներ:
 
Երեկոյան Կիևի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվել էր ֆլեշմոբ: Տ. Շեվչենկոյի անվան այգում տեղադրվել էր լուսադիոդներով ընդգծված մեծ անմոռուկ, ինչպես նաև ֆոտոզոնա և տեղեկատվական բաներներ:
 
Արևի մայր մտնելուց հետո՝ դուդուկի մելամաղձոտ երաժշտության ներքո, երկինք բաց թողնելով 1000 փուչիկ, որոնց վրա գրված էր «Եղել ենք, կանք ու կլինենք», մարդիկ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում անմեղ զոհերի հիշատակին:
 
2019թ. տվյալներով, Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 31 պետությունների և մի շարք ազդեցիկ կազմակերպությունների կողմից: Ինչպես տեղեկացրեց Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Կիևի հայկական համայնքը դիմելու է Ուկրաինայի Գերագույն ռադա՝ առաջարկելով ճանաչել 1915թ. Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը: «Մեր նպատակն է, որ Ուկրաինան լինի 32-երորդ պետությունը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Գևորգյանը: Միևնույն ժամանակ, Կիևի հայկական համայնքը դիմելու է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին՝ առաջարկելով ճանաչել 1933թ. Գոլոդոմորը՝ որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի իր պայմաններըՎալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնըՓաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերըՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասինԹրամփի վարչակազմի գործողություններից պարզապես խելագարվում եմ․ Բայդեն (տեսանյութ)Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրըՖիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցելՎարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան Ինչպես են փղերը երկրաշարժի ժամանակ պաշտպանում միակ ձագին (տեսանյութ)Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար Փաշինյանը պատասխանել է Սերժ ՍարգսյանինԳյումրին ունի նոր քաղաքապետ․ փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան․ Ռուբեն Մխիթարյան Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ BloombergՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՄամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Պենտագոնը պատրաստվում է միջուկային միկրոռեակտորներ գնելՍահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Փաշինյանն անդրադարձել է Գյումրու ընտրությունների արդյունքներինԱՄՆ-ը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերովԱստղագուշակ ապրիլի 16-ի համարՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի ԱԳ նախարարի հետՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի տնտեսության ինտեգրման հետևանքներըԱրևմուտքն արձագանքել է Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատճառով ԵՄ-ի սպառնալիքներինՌուսաստանում կանխատեսել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետի հետՎարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ. Գառնիկ ԴանիելյանԱռաջին անգամ ՀՀ-ում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ. ՆԳ նախարար Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր (տեսանյութ)Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել անսպասելի ապրանքների վրաՎթարային ջրանջատում․ որ հասցեներում ջուր չի լինի Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանում և Արարատի մարզում․ «Գազպրոմ Արմենիա» Ժամանակներն ուրիշ են, բայց հnւդաների գործելաոճը նույնն է մնացել, մատնnւթյան գինն ու ձևերն են փոխվել. Հայր Զաքարիա Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը ԵՄ-ն բացահայտել է պաշտպանական ծախսերի ավելացման բացասական հետևանքներըԵս ոչ մեկի հետ խռով չեմ, որ հաշտեցնեն մեզ, իմ պրոբլեմն ադրբեջանցիներն են․ Վարդան Ղուկասյան
Ամենադիտված