ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ Bloomberg
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայել է իր դիրքորոշումը Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում՝ Կիևին ցուցաբերվող օգնության պահանջները 300 միլիարդ դոլարից հասցնելով 100 միլիարդ դոլարի: Ինչը ցուցանիշը մոտեցնում է 90 միլիարդ ուկրաինական գնահատականին, հայտնում է Bloomberg-ը:
«Անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցությունների փուլից հետո նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նվազեցրել է օգնության գնահատականը, որը ԱՄՆ-ն տրամադրել է Կիևին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր՝ 300 միլիարդ դոլարից հասնելով մոտ 100 միլիարդ դոլարի», - ասվում է աղբյուրում:
Նշվում է, որ որպես օգնության փոխհատուցում Վաշինգտոնը նախատեսում է շահույթ ստանալ Ուկրաինայի ապագա ներդրումային նախագծերից, մասնավորապես օգտակար հանածոների և ենթակառուցվածքների ոլորտներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)