Ռուսաստանում կանխատեսել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
Աշխարհ
«Ուկրաինայի տարածքում հատուկ գործողությունը կարող է մասնակիորեն ավարտվել մինչև դեկտեմբեր, սակայն ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման հույս չկա»։ Այս մասին News.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը։
Նա մատնանշել է, որ 2025 թվականին պատերազմի ամբողջական ավարտի «հույս չկա»։ Քաղաքագետը ենթադրել է, որ մարտերը կշարունակվեն մինչև ամառ։
«Եվ եթե կա դրա մասնակի ավարտի հնարավորությունը, դա կլինի 2025 թվականի դեկտեմբերին: Բայց շատ ավելին պետք է տեղի ունենա ոչ միայն ճակատում, այլև համաշխարհային իրականությունում՝ ներառյալ իրավիճակը գլոբալ տնտեսության մեջ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներքին իրավիճակը, սոցիալ-քաղաքական վիճակը», - ասել է Պերենջիևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)