Մամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին
Վանաձարի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրել է․
«Սիրելի գյումրեցիներ,անձամբ իմ և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անունից շնորհավորում եմ ձեզ`համայնքային իշխանություն ձևավորելու կապակցությամբ։
Վարդան Ղուկասյանին շնորհավորում և ցանկանում եմ բարի երթ ու պտղաբեր աշխատանք` հանուն Գյումրու պատվախնդիր ժողովրդի։
Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։
Հայ ժողովուրդի միասնական կամքին բռնանալու ու ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության, ցասման ու տրամաբանական ավարտի, ինչքան էլ որ այդ ուղին լինի դժվար ու անհարթ։Համբերություն ու հաղթանակ բոլորիս։
Աստված օգնական մեր ժողովրդին»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ