Արևմուտքն արձագանքել է Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատճառով ԵՄ-ի սպառնալիքներին
Աշխարհ
Մոսկվայի Հաղթանակի շքերթին մասնակցել ցանկացող ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին ուղղված սպառնալիքներն աղետ են: Այս մասին X-ում գրել է Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը:
«Եվրոպայի ընտրված առաջնորդներին պատժում են Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, որը նշանավորում է նացիստական Գերմանիայի պարտությունը։ Դիվանագիտության քրեականացումը աղետ է և պետք է դադարեցվի։ Հակառակ դեպքում Եվրոպայում խաղաղության շուրջ բանակցությունները կվարվեն բացառապես ոչ եվրոպացիների կողմից», - ասվում է հրապարակման մեջ ։
