ԱՄՆ-ը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
ԱՄՆ
ԱՄՆ-ը պատրաստ է Չինաստանից ներմուծման համար 245%-ի չափով մաքսատուրքեր սահմանել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերի թիրախում գտնվող երկրների մեծ մասն «արդեն բանակցությունների մեջ է»՝ իրավիճակը կարգավորելու և «նոր առևտրային գործարքներ կնքելու համար»: Պեկինը բանակցությունների մեջ չի մտել։
«Չինաստանի պատասխան քայլերի արդյունքում այն այժմ բախվում է մինչև 245% մաքսատուրքերի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա», - ասվում է հայտարարության մեջ:
