Վարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
«Այսինքն՝ որտեղ չեն կարողանում ընտրվել, արտահերթ ընտրություններ պետք է լինե՞ն, դա լուրջ ա՞»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե Գյումրիում նոր, արտահերթ ընտրություններ պետք է լինեն։
«Վարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ, դրա լրջությունը ո՞րն է։ Իրենք չարիք են, երկիրն էս վիճակին հասցնողն իրենք են։ Գոնե թողնեն ընդդիմությունը կարողանա եղածը պահել»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ ոչ մի ճգնաժամ էլ չի լինելու Գյումրու ավագանու ապագա աշխատանքներում, քանի որ ընդդիմությունը միասնական է․ «Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել ՔՊ-ին»։
