Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22 Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակ Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել 

ԱՊՀ երկրների միջև անցկացվող մրցույթի «Ինտերիեր դիզայն» կատեգորիայում հայուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Հասարակություն

ECOS ընկերության կողմից կազմակերպված մրցույթի հայ մասնակից Նարե Մարտիրոսյանը մրցույթի ինտերիեր դիզայներների կատեգորիայում առցանց քվեարկությամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Մրցույթի մանրամասների, իր հաղթանակի և տպավորությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց առաջին հորիզոնականը զբաղեցրած Նարե Մարտիրոսյանի հետ:

- Նարե, ի՞նչ մրցույթ էր կազմակերպել ECOS ընկերությունը, ժյուրիի անդամներից ովքե՞ր Ձեր աշխատանքը լավագույնը համարեցին:

- ECOS ընկերությունը մրցույթն անցկացնում էր ԱՊՀ երկրների ներկայացուցիչների միջև՝ առցանց տարբերակով:

Մի քանի կատեգորիաներով անցկացվող մրցույթի ընթացքում ես մասնակցել եմ ինտերիեր դիզայն մրցույթին: Ստացել եմ վկայագիր ECOS-ի գործընկեր Իլյա Գոլդբերգի, «Լամանշ» ընկերության համահիմնադիր Արփի Վարդանյանի և Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Շատվորյանի կողմից: 

- Որտե՞ղ եք ստացել Ձեր ուսումը և որտե՞ղ եք աշխատում:

- Սովորել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում և հիմա արդեն սովորում եմ մագիստրատուրայում: Ունեմ իմ բրենդը՝ «narekaReni», շուտով կունենամ նաև իմ գրասենյակը: Աշխատում եմ ոչ միայն հայ հաճախորդների, այլ նաև Եվրոպայի, Ռուսաստանի և արտերկրյա այլ հաճախորդների հետ՝ օնլայն հարթակում: Համացանցում ունեմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր, որոնց միջոցով հաճախորդները կարող են կապ հաստատել ինձ հետ:

- Ի՞նչ ոճով եք աշխատում, և որո՞նք են ինտերիեր դիզայնի կարևորությունները:

- Ինտերիեր դիզայնը միայն գեղեցիկ նկար ստանալը չէ: Դիզայնը  առարկաների, գույների և ֆակտուրաների հոգեբանություն է։ Դիզայնը նաև պետք է հիմնավորումներ ունենա և լինի ճշգրիտ։ Ճշգրտության մեջ մտնում է էրգոնոմիկ լուծումները և ճարտարապետական որոշումները։ Այս ամենին հետևելով` ստանում եմ գրագետ ինտերիեր։ Ինչպես բոլորս գիտենք, ինտերիերը ունի բազում ոճեր: Թվեմ այն ոճերը, որոնք հիմնականում օգտագործվում են՝ կլասիցիզմ, լոֆթ, մինիմալիզմ, արտ-դեկո և այլն։ Նախընտրած ոճ, կարելի է ասել, չունեմ, քանի որ ամեն ոճ ունի իր գույնը, մատերիալը, նախշը, որից ստանում ենք լուծում։ Նաև կարող եմ  նշել, որ հաճախ մի քանի ոճ միավորելով՝ ստանում ենք ավելի հետաքրքիր պատկեր։

Եվ, իհարկե, ինտերիերի հիմքը հաճախորդին ճիշտ հասկանալն է։ Հենց առաջին շփումն է շատ կարևոր հաճախորդի հետ, թե ինչ նախասիրություններ ունի, ինչ ոճ է նախընտրում, ինչ գույներ է սիրում: Անգամ հաճախորդի մասնագիտությունը շատ մեծ ազդեցություն ունի, թե ինտերիերի ինչպիսի գունային գամմաներ կլինեն, բնակակարանի որ զոնան է նախընտրում, ինչ լուսավորություն է սիրում և այլն։ Ինտերիերը նախագծելիս մաքսիմալ հարմարավետություն եմ հաղորդում ամեն զոնայում, որպեսզի տուն մտնելիս մարդիկ հանգստություն և ջերմություն զգան։ Ավելորդ իրերից (դեկորներից) փորձում եմ զերծ մնալ, քանի որ շատ քանակի դեկորները հոգեբանական ազդեցություն են ունենում մարդու վրա։ Եվ, իհարկե, նախագծելիս հաշվի եմ առնում հաճախորդի բյուջեն, քանի որ ամեն ինչ հաշվառվում է։ Կարող եմ նշել, որ ես մասնակից եմ լինում վերանորոգման ողջ ընթացքին:

- Նշեցիք, որ աշխատում եք նաև օտարերկրացի հաճախորդների հետ, նրանց և հայ հաճախորդների պահանջները տարբե՞ր են:

- Այո, պահանջները տարբեր են: Ռուս հաճախորդները հիմնականում ընտրում են տաք գույներ՝ անտառային, ավազային, իսկ դեկորներից հիմնականում ընտրում են անտառների և ծովափերի լուսանկարներ: Եվրոպայում հիմնականում նախընտրում են մինիմալիստական ոճեր և ամենաառաջինը պահանջում են, որ հումքը լինի բնական: Օրինակ՝ Հայաստանում  բնական փայտի փոխարեն այլ նյութեր են պահանջում, որովհետև փայտը թանկ է, իսկ Եվրոպայում առաջնային են համարում բնականը, անվնասը: Հայերը պահանջում են ճոխ դեկորներ և գույներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
Ամենադիտված