Վարդավառի տոնը #ԻԴԵԱԼիստները նշեցին ուրախ տրամադրությամբ
ԼուսանկարներԱմենուրեք ջրի շիթեր, երգեր, պարեր, ուրախ տրամադրություն, սա է Վարդավառի տոնը: Վարդավառի տոնի արմատները հարում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին:
Ի սկզբանե, տոնը նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում է վարդը:
Ուրախ ու ջերմ մթնոլորտ էր տիրում, բոլորը դուրս էին եկել փողոց նշելու Վարդավառը, ուրախանալու, եւ, վերջապես, հովանալու այս ամառային թեժ օրով: ԻԴԵԱԼ համակարգը նույնպես որոշել էր անմասն չմնալ եւ մասնակցել վարդավառյան ուրախ ամառային տոնին՝ բաժանելով Վարդավառի մասնակիցներին ԻԴԵԱԼական դույլեր:
Մի խումբ ԻԴԵԱԼիստներ հուլիսի 28-ին, ժամը 10:00-ին Կարապի լճում էին, բաժանեցին դույլեր Վարդավառի մասնակիցներին, ջրվեցին, այնուհետեւ ուղեւորվեցին Գյումրի՝ շարունակելու ԻԴԵԱԼական Վարդավառը Գյումրիում: Մթնոլորտը ուրախ էր, ամառային ու բազմաթիվ երջանիկ հայացքներով լի, ջրում էին միմյանց, ուրախանում, վայելում օրը:
Գյումրիում եւս բաժանեցին դույլեր, եւ ողջ թիմով միացան վարդավառի մասնակիցներին, ջրեցին, ջրվեցին, մի լավ հովացան:
- Որոշել էինք, որ այսօր ոչ ոք չպետք է «ջրից չոր դուրս գա»,- ժպտալով ասում է ԻԴԵԱԼիստներից մեկը: