«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ 

Սրբազանի փաստաբանը պահանջում է, որ Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական նիստերը փակ ընթանան

Իրավունք

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կայացող դատական նիստերը առանց տեսանկարահանման կընթանան։ Այսօր կայացած նիստում պատասխանող կողմի փաստաբանը դեմ եղավ տեսանկարահանումներին եւ ուղիղ հեռարձակումներին։ Գործով դատավորն է Ալվինա Հարությունյանը։ Այս մասին հաղորդում է Aravot.am–ը։

Բագրատ սրբազանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ասաց՝  հույս ունի, սակայն, որ հաշվի առնելով պատասխանողի անձը, նրա հանրային դիրքը եւ պաշտոն զբաղեցնելը, Նիկոլ Փաշինյանը չի խուսափելու իր խոսքերի համար պատասխան տալուց․ «Թեեւ այդ անձին բնորոշ է իր խոսքերը խեղաթյուրելը, փոխելը։ Խուսափողական վարքագիծ է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից՝ իր խոսքերի համար պատասխանատվությունից խուսափելու համար»։

Դատարանում պատասխանողը հայտարարեց, որ հայցադիմում ներկայացնելու ժամկետներ են խախտվել, ուստի հայցը չի կարող հիմնավոր ճանաչվել։

Հովհաննես Խուդոյանը հավաստիացնում է՝ լրացուցիչ ապացույցներով հիմնավորում են, թե Բագրատ սրբազանը երբ է իմացել այդ հայտարարության մասին․«Ժամկետը մեր կողմից պահպանվել է, ինչի վերաբերյալ ապացույցներ կներկայացնենք»։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը նաեւ դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալը Բագրատ սրբազանին նկատի չի ունեցել ու հղում արեց խոսքի այն հատվածին, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասում է՝ «․․․եպիսկոպոսը մոտեցել է․․․»։ Հովհաննես Խուդոյանը հակադարձում է․ «Ամբողջ ելույթից եւ ոչ միայն այս, այլ նաեւ այլ ելույթներից, հասկանալի է, թե ում մասին է խոսքը, եթե անգամ իրենք հնարքներ օգտագործեն։ Կոնկրետ հղում է կատարում ելույթի այն հատվածին, ինչպիսի ելույթ ունեցել է Բագրատ սրբազանը՝ «ոստիկաններին ասում էր՝ բան մի արեք․․․»: Եվ երկրորդ՝ եպիսկոպոսի աստիճանով այդտեղ ոչ ոք չի եղել, շփոթության բան էլ չկա։ Այնպես չի, որ մի քանի հոգի են եղել, որ շփոթության հարց առաջանա։ Ցանկացած լսողի մոտ ողջամիտ պատկեր է ձեւավորվում, թե ում մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է հանդուրժողականությանը, հանդուրժողականությունը չի կարող վերաբերվել ակնհայտ սուտ փաստերի, որոնք անձին մեղադրում են հանցավոր արարք կատարելու մեջ։ Առավել եւս, Նիկոլ Փաշինյանին շատ հստակ պետք է լինի, որ ոստիկանների դեմ քարերով ելնելը հակաիրավական գործողություն է, որովհետեւ ինքը դրա համար մի անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել է։ Հենց իր պաշտոնին եղող անձը ավելի պատասխանատու եւ հանդուրժողական պետք է լինի քաղաքական օպոնենտների նկատմամբ, իր խոսքը պետք է կառուցի՝ խստագույնս պահպանելով՝ եւ օրենքի, եւ բարոյականության սահմանները։ Բայց սա իր պարագայում մի քիչ տեսական դատողություն է․ եւ օրենքի, եւ բարոյականության մասով խնդիրներ կան»։

Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պատասխանողը սրբազանի խոսքից կտրած, ընդհանուր համատեքստից հանած արտահայտություններ է դատարանին ներկայացնում։ Խոսքը վերաբերում է սրբազանին վերագրվող կոչին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու, ինչի առիթով իբրեւ սրբազանն ասել է, թե լավ է արել, որ նման կոչ է հղել ցուցարարներին։ Հովհաննես Խուդոյանը պարզաբանում է․ «Սրբազանն ասում է՝ ես նման բան չեմ ասել, բայց եթե անգամ ասել եմ՝ լավ եմ արել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին
Ամենադիտված