Ադրբեջանի և ՌԴ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ․ հունվար-հոկտեմբերին կազմել է 3,942 միլիարդ դոլար
ԱշխարհԱդրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 3,942 միլիարդ դոլար, Sputnik–ի հաղորդմամբ՝ հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
2023 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.5% աճ։
Տասը ամսվա ընթացքում ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն կազմել է 972,509 մլն դոլար՝ աճելով 1,2%-ով, իսկ Ռուսաստանից ապրանքների ներմուծումը կազմել է 2,97 մլրդ դոլար (աճը՝ 19,7%)։