ՔՊ-ն Երևանում շրիշակից ցածր վարկանիշ ունի․ Գևորգ Ստեփանյան
Բլոգոսֆերա«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Մայր Հայաստան» դաշինքի` տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի շրջանակներում, ամենօրյա ռեժիմով շփվելով քաղաքացիների հետ, լսում ենք հետևալը․
- Գլուխները պատով են տալիս։
- Դրանք նույն տրանսպորտից չէին օգտվո՞ւմ։
- Դրանք չէի՞ն 150դ-ի դեմ ակցիա անում։
- Դրանք սեփական իմպռտնի ավտոներ ունեն
- արդեն, էլ ինչ (մառշուտնի) նստեն։
- Դրանք արդեն տվին անցան սաղին, միլիոններով փող ունեն։
- Դրանք սաղիս ջեբերն են մտել ու չեն հելնում։
- Դրանք երկիրը ծախեցին, ինչ տրանսպորտի մասին ա խոսքը։
- Դրանց բերած ապագան էս է՞ր, հա՞։
- Դրանց պետք ա շուտ լարել։
- Դրանց մենք ենք ընտրել, մենք էլ կհանենք։
ՔՊ-ն ու իր կոալիցիոն ուժը թանկացնում են տրանսպորտը հունվարի 1-ից մինչև 300դրամ։
ՔՊ-ն Երևան քաղաքում այս պահին ունի շրիշակից ցածր վարկանիշ։
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, ձեզ սխալ են զեկուցում, դուք չունե՛ք երևանցիների վստահությունը»։