Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի նկատմամբ
ԱշխարհՄիջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել՝ Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
Հիշեցնենք` օրեր առաջ հաղորդվել էր, որ սեպտեմբերին Լիբանանում իրականացված «Հեզբոլլահի» անդամների փեյջերները պայթեցնելու հրամանը տվել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Լիբանանում իսրայելական դիվերսիաների հետևանքով ավելի քան հազար մարդ է վիրավորվել։