Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը
ՀասարակությունՄիլանի եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Փաշինյանին սադրիչ հարցեր ուղղած ադրբեջանցի տղամարդը վիդեոբլոգեր Ատա Աբդուլաևն է:
Հանդիպման եկած ադրբեջանցի վիդեոբլոգերը, ակնհայտ սադրիչ նպատակներ հետապնդելով, սկսել էր թվարկել ադրբեջանական «հերոսներին», խոսել «ամբողջ աշխարհի կողմից» «ադրբեջանցիների ցեղասպանությունը» ճանաչելու մասին, պահանջել խաղաղություն և «տարածքների ազատում»։
Հետաքրքիր է, որ բլոգերը այս տարվա մարտ ամսին, իր խոսքով, հոգեբանական ճնշման է ենթարկվել հայրենիքում՝ պաշտոնիային ուղղած հարցերի համար:
«Ինձ անընդհատ վիրավորում են, իմ հասցեին տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Ես ընդամենը շարքային քաղաքացի եմ, ով հետաքրքրվեց հայտնի ընդդիմադիր Ալի Կերմիլից, թե իր շքեղ կյանքի համար ծախսվող գումարները որտեղից են»,- Haqqin.az-ի հետ զրույցում նշել էր Աբդուլաևը:
Հավելենք, որ ժամանակին իշխանամետ բլոգերը նաև օգնել է ադրբեջանցի ոստիկաններին բերման ենթարկել ցուցարարներին: