«Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը
ՀասարակությունՔրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆազի» սպանության գործի՝ դատարան ուղարկված դրվագով՝ մեղադրյալի կարգավիճակում են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը։ «Չաղ Ռուստամի»՝ քրեական պատմությունների մասին հայտնի է հասարակությանը թերևս վաղուց, սակայն, ինչպես պարզվեց՝ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Աշոտ Կուրեղյանը, ևս նախկինում աչքի է ընկել քրեական, սակայն՝ «մանր» գործերով։ Նախկինում Կուրեղյանը դատվածություն է ունեցել մեքենա վարելու իրավունքի կեղծ վկայական ձեռք բերելու, ապա՝ մեքենա վարելու իրավունքից զրկված լինելով՝ մեքենա վարելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։