Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է. Դավիթ Տոնոյան
ՀասարակությունԱրցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը այս պահին բանակցում է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երեւան մայրուղիով երթ են անում և ցանկանում են զինվորի դագաղը բերել Երևան։ Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Դավիթ Տոնոյանը խնդրեց կանգնել եւ չշարունակել երթը դեպի Երեւան: