«Էրեբունի» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից երիտասարդ կին է մահացել
Հասարակություն«Էրեբունի» բժշկական կենտրոնում 23-25 տարեկան կին է մահացել։ Նա մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել երկկողմանի թոքաբորբով, նույն օրը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ 2 օր անց մահացել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ բոլոր միջոցառումներն արվել են, սակայն կնոջ կյանքը փրկել չի հջողվել․ «Քաղաքացին դիմել է մեզ 17։15-ին երկկողմանի թոքաբորբով, արվել են բոլոր միջոցառումները։ Երեկոյան՝ 22։30-ին տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, 2 օր անց մահացել է։ Կորոնավիրուսի կասկած չի եղել, նրա մոտ խորացված թոքաբորբ էր, թոքերի վրա ուռուցք էր գոյացել»,- ասաց ԲԿ-ի տնօրենը։