Վահագն Չախալյանը, Արթուր Արամյանը, Արամ Խանզադյանը և Աշոտ Աբրահամյանը բերման են ենթարկվել
ԻրավունքՎահագն Չախալյանին, Արթուր Արամյանին, Արամ Խանզադյանին և Աշոտ Աբրահամյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հմայակ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային: