Զոհված ժամկետային զինծառայող Արամ Գալստյանը ուներ սիրած աղջիկ ու շատ նպատակներ (լուսանկարներ)
ՀասարակությունԱրցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Արամ Գալուստի Գալստյանը Կոտայքի մարզի Քասախ համայնքից էր, 20 տարեկան:
Ընկերները պատմում են, որ Արամը հանգիստ բնավորության տեր էր և շրջապատում բոլորը սիրում էին նրան:
«Ուներ սիրած աղջիկ ու բազում նպատակներ»,- ընդգծեց Արամի ընկերը:
Նշենք, որ Արամը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: