Իտալիայում ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ թռչուններին բախվելու պատճառով
ԱշխարհHainan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Չինաստանի Շենչժեն քաղաք, վերադարձել է Հռոմի օդանավակայան։ Այս մասին հայտնում է Il Messaggero թերթը։
Ըստ թերթի, պատճառը շարժիչի հետ կապված խնդիրն է եղել, որը, ենթադրաբար, առաջացել է թռչունների հետ բախման պատճառով:
Boeing 787-9 Dreamliner-ը մի քանի շրջան է կատարել ծովի վրայով, ապա արտակարգ վայրէջք կատարել: Ականատեսները հայտնել են մի քանի ուժեղ հարվածների և ծխի մասին, երբ շարժիչը բռնկվել է: Տուժածների մասին տեղեկություններ չկան։