Կրեմլում բացատրել են Պուտինի «խաղադրույքը» Հարիսի հաղթանակի վրա
ԱշխարհՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «խաղադրույք էր կատարում» նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հաղթանակի վրա, քանի որ նա և նրա դիրքորոշումներն ավելի կանխատեսելի էին, քան նրա հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կանխատեսելիության վրա էր խաղադրույքը, ուստի տիկին Հարիսի, պարոն Բայդենի և նրանց քաղաքական դիրքորոշումների հետ կապված, ամեն ինչ միանգամայն կանխատեսելի էր, ներառյալ այն գիծը, որը նրանք կզբաղեցնեն մինչև Սպիտակ տանն իրենց աշխատանքի ավարտը: Ինչ վերաբերում է պարոն Թրամփին, ապա նա այս առումով ավելի քիչ կանխատեսելի է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահի խաղադրույքը դեմոկրատ թեկնածուի հաղթանակի վրա չի աշխատել։
«Այնուամենայնիվ, խաղաղության, ոչ թե առճակատման մասին հայտարարությունները Թրամփին տարբերում են Վաշինգտոնի ներկայիս վարչակազմից: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել»,– նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։